Առցանց Աստվածաշունչ

Գովազդներ


Ամբողջ Աստվածաշունչը Հին Կտակարան Նոր Կտակարան




ԵԶԵԿԻԵԼ 35:12 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

Ու կիմանաս, որ ես եմ Տերը։ Լսել եմ քո հայհոյանքների ձայնը, որ ասում էիր՝ “Իսրայելի ավերակ լեռները մեզ կերակուր են տրված”։

Տես գլուխը

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

Եվ դու կգիտենաս, որ ես՝ Տերը, լսել եմ քո անարգական խոսքերը, որ խոսեցիր Իսրայելի սարերի դեմ՝ ասելով. "Ամայացան, մեզ տրվեցին, որ լափենք"։

Տես գլուխը



ԵԶԵԿԻԵԼ 35:12
10 Խաչաձեւ Հղումներ  

Մինչև ծով տարածեց իր որթը, Իսկ շառավիղները մինչև գետերն են։


Տերը՝ մեր Աստված, ողորմություն և ճշմարտություն է սիրում։ Նա շնորհք և փառք պիտի տա։ Տերն իր ողորմությունը չի պակասեցնի նրանցից, Ովքեր անբծությամբ են ընթանում։


և բոլոր նրանք, ովքեր գտնում էին, սպանում էին նրանց։ Նրանց թշնամիներն ասացին. “Չպիտի ներենք նրանց, որովհետև մեղք գործեցինք Տիրոջ առաջ։ Արդարության արոտ է Տերը, որ հավաքեց նրանց հայրերին”։


Քո բերանով գոռոզացել ես իմ դեմ և մեծ-մեծ խոսել իմ հասցեին, և ես լսել եմ դրանք”։


Քեզ հավիտենապես ավերակ եմ դարձնելու, և քո քաղաքներն այլևս չեն վերաշինվելու։ Եվ կիմանաս, որ ես եմ Տերը։


Տերը՝ Աստված, այսպես է ասում. “Այն բանի համար, որ թշնամին ձեր մասին ասել է՝ վա՜շ-վա՜շ, հավերժական ավերակները մեզ ժառանգություն եղան,-


ու խոցվածներն ընկնեն ձեր մեջ, և պիտի իմանաք, որ ես եմ Տերը։


Պետք չէ տեսնեիր քո եղբոր անկումն օտարների օրը, պետք չէ ոտնահարեիր Հուդայի որդիներին նրանց կորստյան օրերին և պետք չէ մեծաբանեիր նեղության օրը։


«Լսեցի Մովաբի նախատինքները և Ամովնի որդիների թշնամանքները, որոնցով նախատում էին իմ ժողովրդին և մեծաբանում իմ սահմանների դեմ։