Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ԵԶԵԿԻԵԼ 35:11 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

11 դրա համար էլ կենդանի եմ ես,- ասում է Տերը՝ Աստված,- քեզ հետ վարվելու եմ ըստ քո թշնամության, ըստ քո նախանձի, որով ատել ես նրանց։ Քեզ ճանաչել կտամ ինձ, երբ դատեմ քեզ։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

11 Դրա համար Տեր Աստված ասում է. “Կենդանի եմ ես. քեզ հետ պիտի վարվեմ քո բարկության և քո նախանձի համեմատ, որոնցով վարվեցիր քո ատելության պատճառով նրանց ատելիս, և երբ կատարեմ քո դատաստանը, ես ինձ պիտի ճանաչեցնեմ նրանց մեջ։

Տես գլուխը Պատճենել




ԵԶԵԿԻԵԼ 35:11
8 Խաչաձեւ Հղումներ  

որովհետև կդատվեք այն դատաստանով, որով դատում եք, և կչափվի ձեզ համար այն չափով, որով չափում եք։


Հեթանոսներն ընկղմվեցին իրենց գործած ապականության մեջ, Եվ թակարդը, որ լարեցին, կբռնի նրանց ոտքը։


Այսպես է ասում Տերը. «Եդովմի երեք ամբարշտությունների և չորսի պատճառով առանց պատժելու չեմ դառնա նրանցից, քանի որ սրով հալածեց իր եղբորը և կործանեց եղբորը երկրի վրա. հափշտակեց իր սարսափը վկայության համար և իր հանդգնությունը պահեց հակառակության համար։


Եթե ընթանամ նեղությունների միջով, Կփրկես ինձ թշնամու բարկությունից. Ձեռքդ կպարզես, և քո աջը կփրկի ինձ,


քանի որ անողորմի հանդեպ անողորմ դատաստան է լինելու, մինչդեռ ողորմածությունը բարձրագլուխ պարծենում է դատաստանի առաջ։


Եդովմից Իսրայելի իմ ժողովրդի միջոցով եմ վրեժխնդիր լինելու. Եդովմի հետ վարվելու են իմ բարկության ու զայրույթի համեմատ։ Ու կճանաչեն իմ վրեժխնդրությունը”»,- ասում է Ամենակալ Տերը։


«Քանի որ մոտ է Տիրոջ օրը բոլոր ազգերի համար. ինչպես որ դու արեցիր, լինելու է քեզ համար, և քո հատուցումը գալու է քո գլխին.


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ