Լսե՛ք Տիրոջ խոսքը, ո՛վ Սոդոմի իշխաններ, ակա՛նջ դրեք Աստծու օրենքներին, ո՛վ Գոմորի մարդիկ։
ԵԶԵԿԻԵԼ 34:7 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Ուստի, հովիվնե՛ր, լսե՛ք Տիրոջ պատգամները. Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Ուստի լսե՛ք Տիրոջ խոսքը, ո՛վ հովիվներ. |
Լսե՛ք Տիրոջ խոսքը, ո՛վ Սոդոմի իշխաններ, ակա՛նջ դրեք Աստծու օրենքներին, ո՛վ Գոմորի մարդիկ։
ապա կասես նրանց. այսպես է ասում Տերը. “Ահա ես պիտի լցնեմ ու հարբեցնեմ այդ երկրի բոլոր բնակիչներին և թագավորներին՝ Դավթի որդիներին, որոնք նստում են նրա աթոռին, քահանաներին ու մարգարեներին, Հուդայի ու Երուսաղեմի բոլոր բնակիչներին։
Թագավորին ու բռնացող իշխաններին ասացե՛ք. «Խոնարհվե՛ք ու գետնի՛ն նստեք, քանի որ ձեր փառքի պսակն ընկավ ձեր գլուխներից։
Իմ հոտերը ցրիվ են եկել ու մոլորվել բոլոր լեռներով մեկ, բոլոր բարձր բլուրներով մեկ. երկրի երեսով մեկ ցրիվ են եկել իմ հոտերը։ Եվ ոչ ոք չկար, որ փնտրեր, և ոչ էլ հետ դարձներ”։
“Կենդանի եմ ես,- ասում է Ամենակալ Տերը՝ Աստված.- քանի որ իմ հոտերը ավարի մատնվեցին, իմ հոտերն անապատի գազաններին կեր դարձան, որովհետև հովիվներ չկային, հովիվներն իմ հոտերը չփնտրեցին, հովիվներն իրենք իրենց մասին հոգ տարան և իմ հոտերը չարածեցրին”,-