Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




ԵԶԵԿԻԵԼ 34:8 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

8 “Կենդանի եմ ես,- ասում է Ամենակալ Տերը՝ Աստված.- քանի որ իմ հոտերը ավարի մատնվեցին, իմ հոտերն անապատի գազաններին կեր դարձան, որովհետև հովիվներ չկային, հովիվներն իմ հոտերը չփնտրեցին, հովիվներն իրենք իրենց մասին հոգ տարան և իմ հոտերը չարածեցրին”,-

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

8 “Կենդանի եմ ես,- ասում է Տեր Աստված,- որովհետև հովիվ չլինելու պատճառով իմ հոտը հափշտակվեց, իմ հոտը դաշտի բոլոր գազաններին կերակուր եղավ, և իմ հովիվները չփնտրեցին իմ ոչխարներին. հովիվներն իրենց են արածեցնում, բայց իմ ոչխարներին չեն արածեցնում.

Տես գլուխը Պատճենել




ԵԶԵԿԻԵԼ 34:8
14 Խաչաձեւ Հղումներ  

Տերը՝ Աստված, այսպես է ասում. “Ահավասիկ ես այդ հովիվների դեմ եմ և հոտերս նրանց ձեռքից պահանջելու եմ, նրանց արգելելու եմ արածեցնել հոտերս, և այլևս նրանց չեն արածեցնելու։ Փրկելու եմ հոտերս նրանց ձեռքից. այլևս նրանք համար կերակուր չեն լինելու”։


Մի՞թե ձեզ բավարար չէին այն գեղեցիկ արոտավայրերը, որ առաջ արածում էիք, այլև այն, ինչ մնում էր, ոտնակոխ էիք անում, զուլալ ջուրը խմում էիք, իսկ այն, ինչ մնում էր, ոտքի տակ պղտորում։


Դուք էլ, իմ հոտե՛ր, իմ արոտի՛ ոչխարներ, մարդիկ եք, ես էլ՝ ձեր Տերը՝ Աստված”»,- ասում է Տերը՝ Աստված։


Ուստի, հովիվնե՛ր, լսե՛ք Տիրոջ պատգամները.


դրա համար էլ լսե՛ք, հովիվնե՛ր, Տիրոջ պատգամները։


դրա համար, ո՛վ լեռներ Իսրայելի, լսե՛ք Ամենակալ Տիրոջ պատգամները”։ Ամենակալ Տերը՝ Աստված, այսպես է ասում լեռներին ու բլուրներին, անդունդներին ու ձորերին, ամայացած ավերակներին ու լքված քաղաքներին, որոնք ավեր են դարձել ու ոտնակոխ եղել ազգերի կողմից, որոնք մնացել են ձեր շուրջը,-


Քանի որ վհուկները նեղություններ բարբառեցին, և կախարդները սուտ տեսիլքներ ու սուտ երազներ էին խոսում և իզուր մխիթարում, դրա համար ցամաքեցին հոտերի նման ու չարիքներ կրեցին, որովհետև բժշկություն չկար»։


Սակայն ես քաջ գիտեմ, որ իմ մեկնելուց հետո ձեր մեջ կգան հափշտակիչ գայլեր, որոնք չեն խնայի հոտին։


Ձեզնից ոչ ոքի արծաթը կամ ոսկին կամ հագուստը չցանկացա.


Բայց ես այդ իրավունքներից և ոչ մեկը չօգտագործեցի։ Ոչ էլ այս բաները գրում եմ, որ ինձ համար այդպես լինի։ Կնախընտրեի ավելի շուտ մեռնել, քան թե մեկն իմ այս պարծանքն ընդունայն համարի։


որպես վարձատրություն իրենց անիրավության. սրանք ցերեկով ցանկությանը հագուրդ տալը հաճույք են համարում. կեղտոտներ և արատավորներ, որոնք հաճույք են ստանում իրենց խաբեբայությունների մեջ՝ ձեր խրախճանքներին մասնակցելով։


Նրանք ատելի բանսարկուներ են, որոնք ընթանում են իրենց ցանկությունների հետևից. խարդախությամբ մասնակից են լինում սիրո ճաշին՝ անպատկառորեն միայն իրենց պարարտացնելու համար. սրանք հողմակոծ անջուր ամպեր են, պտղակորույս չորացած ծառեր, անպտուղ, կրկնակի մեռած, արմատախիլ եղած.


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ