ԵԶԵԿԻԵԼ 34:30 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Ու կիմանան, որ ես՝ նրանց Տերը՝ Աստվածս, իրենց հետ եմ, նրանք էլ՝ Իսրայելի տունը, իմ ժողովուրդն է,- ասում է Տերը՝ Աստված։- Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Եվ կգիտենան, որ ես եմ Տերը՝ նրանց Աստվածը, իրենց հետ եմ, և իրենք՝ Իսրայելի տունը, իմ ժողովուրդն են»,- ասում է Տեր Աստված։ |
որպեսզի Իսրայելի տունն ինձնից այլևս չմոլորվի, և իրենց բոլոր հանցանքներով այլևս չպղծվեն. ինձ համար ժողովուրդ լինեն, ես էլ նրանց համար՝ Աստված”»,- ասում է Ամենակալ Տերը։
իսկ ես՝ Տերս, նրանց Աստվածն եմ լինելու, իմ ծառա Դավիթն էլ՝ իշխան նրանց մեջ։ Ես՝ Տերս, խոսեցի։
բնակվեք այն երկրում, որ տվել էի ձեր հայրերին, և ինձ համար ժողովուրդ լինեք, ես էլ ձեզ համար՝ Աստված։
Եվ բնակությանս վայրը նրանց մեջ է լինելու. ես նրանց համար Աստված եմ լինելու, իսկ նրանք ինձ համար՝ ժողովուրդ։
«Ահա կույսը կհղիանա և որդի կծնի, և նրան կկոչեն Էմմանուել» (Ես. 7.14), որ նշանակում է «Աստված մեզ հետ»։
Սովորեցրե՛ք նրանց պահել այն ամենը, ինչ պատվիրեցի ձեզ։ Եվ ահա ես ձեզ հետ եմ բոլոր օրերին, մինչև աշխարհի վախճանը»։