Իմաստունների խոսքերը նման են եզների խթանի ու ամուր խփված մեխերի, որոնք հավաքվել ու տրվել են նույն հովվի կողմից, և դրանցից միայն օգուտ կարելի է ստանալ։
ԵԶԵԿԻԵԼ 34:23 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ ու նրանց վրա մի հովիվ եմ կարգելու՝ իմ ծառա Դավթին, և նա հովվելու է նրանց։ Նա է նրանց համար հովիվ լինելու, Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Եվ նրանց վրա մի հովիվ պիտի կարգեմ՝ իմ Դավիթ ծառային, և նա պիտի հովվի նրանց. նա է լինելու նրանց հովիվը։ |
Իմաստունների խոսքերը նման են եզների խթանի ու ամուր խփված մեխերի, որոնք հավաքվել ու տրվել են նույն հովվի կողմից, և դրանցից միայն օգուտ կարելի է ստանալ։
Հովվի նման հովվելու է իր հոտերը, իր բազկով հավաքելու է գառներին, նրանց կրելու է իր ծոցում, մխիթարիչ է լինելու հղիներին»։
և իրենցից հզորներն իրենց վրա պիտի իշխեն։ Իրենց իշխանը իրենց միջից պիտի ելնի։ Պիտի հավաքեմ նրանց, ու նրանք պիտի վերադառնան ինձ մոտ, քանզի ո՞վ ինքն իրեն սիրտ կանի դառնալ Տիրոջ մոտ,- ասում է Տերը։-
Ահա օրեր են գալու,- ասում է Տերը,- և ես հաստատ կատարելու եմ իմ բարի խոսքերը, որ հայտնեցի Իսրայելի տան մասին և Հուդայի տան մասին։
Նրանց դուրս եմ բերելու ազգերից և նրանց հավաքելու եմ երկրներից, նրանց տանելու եմ իրենց երկիրը և
Ես եմ արածեցնելու հոտերս, ես եմ հանգիստ տալու նրանց։ Եվ կիմանան, որ ես եմ Տերը”։ Տերը՝ Աստված, այսպես է ասում.
Նրանց դարձնելու եմ մեկ ազգ իմ երկրում՝ Իսրայելի լեռների վրա. որպես թագավոր՝ մեկ իշխան է լինելու նրանց վրա։ Այլևս երկու ազգ չեն լինելու, ոչ էլ երկու թագավորությունների բաժանված,
Դրանից հետո Իսրայելի որդիները կդառնան ու կփնտրեն Տիրոջը՝ իրենց Աստծուն, և Դավթին՝ իրենց թագավորին, և վերջին օրերին կզորանան Տիրոջով ու նրա բարիքներով։
«Արթնացի՛ր, ո՛վ սուր, իմ հովվի դեմ և նրա ընկերոջ մարդու դեմ,- ասում է Ամենակալ Տերը. կհարվածեմ հովվին, և ոչխարները կցրվեն, և իմ ձեռքը կդարձնեմ հովիվների դեմ։
Ես այլ ոչխարներ էլ ունեմ, որոնք այս փարախից չեն. նրանց ևս պետք է այստեղ բերեմ, և իմ ձայնը պիտի լսեն, ու պիտի լինեն մեկ հոտ և մեկ հովիվ։
Եվ խաղաղության Աստվածը, որ մեռելներից հարություն առնել տվեց մեր Տեր Հիսուսին, որը հավիտենական ուխտի արյունով ոչխարների մեծ Հովիվն է,
Ես՝ Հիսուսս, ուղարկեցի իմ հրեշտակին, որ այս բանը վկայի ձեզ՝ եկեղեցիներիդ։ Ես արմատ և սերունդ եմ Դավթից, պայծառ աստղն առավոտի։
Եվ Գառը, որ իր աթոռի մեջտեղում է, կհովվի նրանց ու կառաջնորդի նրանց դեպի կյանքի աղբյուրը, Աստված նրանց աչքերից կսրբի արցունքի ամեն մի կաթիլ։