Ուստի Տերը՝ Աստված, այսպես է ասում. ահա ես դատ եմ անելու ուժեղ ու տկար ոչխարների միջև նրա համար,
ԵԶԵԿԻԵԼ 34:21 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ որ ձեր կողերով և ուսերով հրում էիք, ձեր եղջյուրներով հարվածում ու չարչարում բոլոր տկարներին, քշում էիք նրանց, մինչև որ հոտերս ցիրուցան եղան։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Որովհետև դուք ձեր կողով և ուսով հրում եք և ձեր եղջյուրներով հարում եք բոլոր տկարներին, մինչև որ նրանց ցիրուցան արեցիք դրսում։ |
Ուստի Տերը՝ Աստված, այսպես է ասում. ահա ես դատ եմ անելու ուժեղ ու տկար ոչխարների միջև նրա համար,
Դրա համար, քանի որ կռփահարում էիք աղքատներին և ընտիր կաշառք էիք վերցնում նրանցից, շքեղազարդ ապարանքներ կշինեք, բայց չեք բնակվի նրանց մեջ, գեղեցիկ այգիներ կտնկեք, բայց դրանց գինին չեք խմի,
Իրենց ձեռքերը պատրաստ են չարության։ Իշխանը պահանջում է, և դատավորը խաղաղության խոսքեր է ասում ըստ իր անձի ցանկության։
որոնք տերերը մորթում էին ու վաճառում դրանք և ասում. “Օրհնյա՜լ է Տերը, հարստացանք”։ Եվ նրանց հովիվները բնավ չէին ցավում նրանց համար։
Նա գեղեցիկ է ցուլի առաջնածինի նման, նրա եղջյուրները նման են միեղջերուի եղջյուրների։ Դրանցով նա թող պոզահարի բոլոր ազգերին մինչև երկրի հեռավոր անկյունները։ Սրանք են Եփրեմի բյուրավորները, և սրանք են Մանասեի հազարավորները»։