ԵԶԵԿԻԵԼ 34:14 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ նրանց արածեցնելու եմ Իսրայելի լեռների վրա, ձորերում ու երկրի բոլոր բնակավայրերում։ Փարթամ արոտավայրերում եմ արածեցնելու նրանց՝ Իսրայելի բարձր լեռների վրա։ Այնտեղ են լինելու նրանց մակաղելու տեղերը. այնտեղ են դադար առնելու և այնտեղ են հանգստանալու բարության ու գուրգուրանքի մեջ։ Պարարտ արոտավայրերում են արածելու նրանք՝ Իսրայելի լեռների վրա։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Նրանց լավ արոտում պիտի արածեցնեմ, և նրանց արոտավայրն Իսրայելի բարձր սարերի վրա պիտի լինի. այնտեղ լավ արոտավայրում պիտի մակաղեն և արգավանդ արոտում արածեն Իսրայելի սարերի վրա։ |
Զորությունների Տերն այնպես պիտի անի, որ բոլոր հեթանոսներն այս լեռան վրա ուրախություն վայելեն, գինի խմեն, օծվեն մրուրից մաքրված յուղով
Հովվի նման հովվելու է իր հոտերը, իր բազկով հավաքելու է գառներին, նրանց կրելու է իր ծոցում, մխիթարիչ է լինելու հղիներին»։
Ամենակալ Տերն այսպես է ասում. «Հավաքելու եմ Իսրայելի տունն այն ազգերից, որոնց մեջ նրանք ցրիվ են եկել, և սրբաբանվելու եմ նրանց մեջ՝ ազգերի ու ժողովուրդների առաջ։ Նրանք բնակվելու են իրենց երկրում, որ տվել եմ իմ ծառա Հակոբին։
Այնտեղ ապրելու են ապահով. տներ են շինելու և այգիներ տնկելու, ապրելու են ապահով, երբ դատաստան տեսնեմ բոլոր նրանց հետ, ովքեր ամեն կողմից նրանց անարգեցին։ Ու կիմանան, որ ես եմ նրանց Տերը՝ Աստված՝ նրանց հայրերի Աստվածը»։
«Մարդո՛ւ որդի, մարգարեացի՛ր Իսրայելի հովիվների վրա, մարգարեացի՛ր ու այդ հովիվներին ասա՛. “Տերը՝ Աստված, այսպես է ասում. ո՛վ հովիվներ Իսրայելի, մի՞թե հովիվներն իրենք իրենց են արածեցնում. չէ՞ որ հովիվները հոտերն են արածեցնում։
Իմ լեռան շուրջը նրանց օրհնություն եմ տալու, ձեզ էլ անձրև եմ տալու. և անձրևներն օրհնաբեր են լինելու։
Ագարակի ծառերն իրենց պտուղներն են տալու, իսկ հողը տալու է իր զորությունը։ Իրենց երկրում նրանք խաղաղ ու ապահով են բնակվելու։ Ու կիմանան, որ ես եմ Տերը, երբ փշրեմ նրանց վզի լուծը։ Նրանց փրկելու եմ իրենց ծառայեցնողների ձեռքից,
Այնպես եմ անելու, որ մարդիկ՝ Իսրայելի իմ ժողովուրդը, տիրեն ձեզ։ Նրանք ժառանգելու են ձեզ. բնակավայր եք լինելու նրանց համար և այլևս անզավակ չեք մնալու նրանցից։
քննե՛ք այն երկիրը, թե ինչպիսի՛ն է, և այն ժողովուրդը, որ բնակվում է այնտեղ, հզո՞ր է, թե՞ թույլ, սակավաթի՞վ են, թե՞ բազմամարդ,