ԵԶԵԿԻԵԼ 33:16 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Նրա գործած բոլոր մեղքերը չեն հիշվելու, որովհետև իրավունք ու արդար գործ է կատարել, դրա համար էլ ապրելու է”։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Այն բոլոր մեղքերը, որ նա գործել էր, չպիտի հիշվեն նրա դեմ. նա իրավունք ու արդարություն գործեց. նա անպատճառ պիտի ապրի”։ |
Եկե՛ք իրար հետ քննենք,- ասում է Տերը.- եթե ձեր մեղքերը կրկնակի կարմիր են, ապա ես ձյան պես ճերմակ կդարձնեմ, եթե որդան կարմիր լինեն, կսպիտակեցնեմ բրդի պես։
Ես եմ, ես եմ այն նույնը, որ ջնջում եմ իմ հանդեպ կատարած քո անօրենությունները և քո մեղքերն այլևս չեմ հիշելու։
Ահավասիկ ջնջեցի քո անօրենություններն ամպի պես և քո մեղքերը՝ մեգի պես. ինձ մո՛տ դարձիր, որպեսզի փրկեմ քեզ»։
Նրա բոլոր մեղքերը, որ գործած կլինի, և բոլոր անիրավությունները, որ կատարած կլինի, չեն հիշվելու, այլ իր արդարության համար, որ արած կլինի, ապրելու է։
նրանց իմ պատվիրանները տվեցի, նրանց իմ օրենքները ցույց տվեցի, որ մարդ կգործադրի ու դրանցով կապրի։
Քրիստոսի առատ պարգևները չեն համեմատվում այն չարիքի հետ, որ արեց մի մարդու մեղքը, որովհետև մի անկումը դատապարտություն բերեց, մինչդեռ բազմաթիվ մեղքերի նկատմամբ շնորհաբաշխ արարքը առաջնորդեց արդարության։
Որպեսզի, ինչպես որ մեղքը թագավորեց մահվամբ, նույնպես և շնորհը կթագավորի արդարությամբ հավիտենական կյանքի համար մեր Տեր Հիսուս Քրիստոսի միջոցով։