Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




ԵԶԵԿԻԵԼ 33:17 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

17 Քո ժողովրդի որդիներն ասում են. “Տիրոջ ճանապարհն ուղիղ չէ”։ Իրենց ճանապարհն ուղիղ չէ։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

17 Եվ քո ժողովրդի որդիները կասեն. “Տիրոջ ճանապարհն ուղիղ չէ”, բայց իրենց ճանապարհն ուղիղ չէ։

Տես գլուխը Պատճենել




ԵԶԵԿԻԵԼ 33:17
10 Խաչաձեւ Հղումներ  

«Այդ ի՞նչն ես իրավունք համարել, ո՞վ ես դու, որ ասում ես. «Արդար եմ Տիրոջ առաջ»,


Մի կողմ մի՛ նետիր իմ դատաստանը ու մի՛ մտածիր, թե ես քեզ այլ հայտնություն չեմ տվել, քան այն, որ դու արդար լինես։


Կասեք՝ “Տիրոջ ճանապարհն ուղիղ չէ”։ Արդ, լսե՛ք, ո՛վ Իսրայելի տուն։ Մի՞թե իմ ճանապարհն ուղիղ չէ։ Չէ՞ որ ձեր ճանապարհներն ուղիղ չեն։


Բայց Իսրայելի տունը կասի՝ “Տիրոջ ճանապարհն ուղիղ չէ”։ Մի՞թե իմ ճանապարհն ուղիղ չէ, ո՛վ Իսրայելի տուն։ Չէ՞ որ ձեր ճանապարհներն ուղիղ չեն։


Նրա գործած բոլոր մեղքերը չեն հիշվելու, որովհետև իրավունք ու արդար գործ է կատարել, դրա համար էլ ապրելու է”։


Երբ արդարն իր արդար ճանապարհից շեղվի և անիրավություններ կատարի, դրանց պատճառով էլ մեռնելու է։


«Մարդո՛ւ որդի, խոսի՛ր քո ժողովրդի որդիների հետ ու նրանց ասա՛. “Մի երկիր կա, որի վրա սուր եմ բերելու։ Եվ այդ երկրի ժողովուրդն իր միջից մի մարդ է ընտրելու, նրան դետ է կարգելու։


Ա՞յս բանի համար եք ասում. “Տիրոջ ճանապարհն ուղիղ չէ”։ Ձեզանից յուրաքանչյուրին իր ճանապարհի համեմատ եմ դատելու, ո՛վ տուն Իսրայելի»։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ