Հռոմեացիներին 5:16 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ16 Քրիստոսի առատ պարգևները չեն համեմատվում այն չարիքի հետ, որ արեց մի մարդու մեղքը, որովհետև մի անկումը դատապարտություն բերեց, մինչդեռ բազմաթիվ մեղքերի նկատմամբ շնորհաբաշխ արարքը առաջնորդեց արդարության։ Տես գլուխըՆոր վերանայված Արարատ Աստվածաշունչ16 Դա պարգևի միջոցով չեղավ, ինչպես եղավ այն մեղանչածի հետ, որովհետև այն դատաստանը, որով դատապարտվեց օրինազանց Ադամը, կատարվեց մեկ մեղքի հանդեպ, սակայն շնորհը շատ մեղքերից դեպի արդարություն է տանում։ Տես գլուխը |