Քո մասին ի՞նչ վկայություն բերեմ կամ քեզ ո՞ւմ նմանեցնեմ, դո՛ւստր Երուսաղեմի. ո՞վ պիտի մխիթարի քեզ, Սիոնի կո՛ւյս աղջիկ. ծանրացավ քո վշտի բաժակը, ո՞վ է, որ պիտի կարողանա բժշկել քեզ։
ԵԶԵԿԻԵԼ 32:31 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Փարավոնը տեսնելու է նրանց և ցավ է ապրելու իր զորքերի համար, փարավոնի սրահար վիրավորները և նրա ողջ զորքը,- ասում է Տերը՝ Աստված,- Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Փարավոնը տեսնելու է նրանց և պիտի մխիթարվի իր ամբողջ բազմության համար. սրից սպանվածներ՝ փարավոնը և իր ամբողջ զորքը,- ասում է Տեր Աստված։- |
Քո մասին ի՞նչ վկայություն բերեմ կամ քեզ ո՞ւմ նմանեցնեմ, դո՛ւստր Երուսաղեմի. ո՞վ պիտի մխիթարի քեզ, Սիոնի կո՛ւյս աղջիկ. ծանրացավ քո վշտի բաժակը, ո՞վ է, որ պիտի կարողանա բժշկել քեզ։
նրանում ողջ մնացած ստորները դուրս են բերելու իրենց տղաներին ու աղջիկներին։ Ահա նրանք դուրս են գալու ձեզ մոտ նրանց հետ, և դուք տեսնելու եք նրանց ճանապարհներն ու խորհուրդները և զղջալու եք այն չարիքի համար, որ բերել եմ Երուսաղեմի վրա, բոլոր այն չարիքների համար, որ բերել եմ նրա վրա։
Նրա կործանման աղմուկից ազգերը ցնցվեցին, երբ գուբ իջածների հետ նրան էլ գերեզման իջեցրի։ Եվ սանդարամետում մխիթարեցին նրան բերկրալից դրախտի բոլոր ծառերը, Լիբանանի ընտիր ու գեղեցիկ ջրարբի ծառերը։
քանզի իր ահն էր տարածել ողջերի երկրի վրա, բայց փարավոնը և նրա հետ իր ողջ զորքը ննջելու են սրով խոցված անթլփատների մեջ»,- ասում է Տերը՝ Աստված։