Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ԵԶԵԿԻԵԼ 32:31 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

31 Փարավոնը տեսնելու է նրանց և պիտի մխիթարվի իր ամբողջ բազմության համար. սրից սպանվածներ՝ փարավոնը և իր ամբողջ զորքը,- ասում է Տեր Աստված։-

Տես գլուխը Պատճենել

Նոր Էջմիածին Աստվածաշունչ

31 Փարավոնը տեսնելու է նրանց և ցավ է ապրելու իր զորքերի համար, փարավոնի սրահար վիրավորները և նրա ողջ զորքը,- ասում է Տերը՝ Աստված,-

Տես գլուխը Պատճենել




ԵԶԵԿԻԵԼ 32:31
4 Խաչաձեւ Հղումներ  

Նրա անկման ձայնից ազգերին դողացրի, երբ գուբն իջնողների հետ նրան մեռելների աշխարհ իջեցրի, և գետնի տակ մխիթարվեցին Եդեմի բոլոր ծառերը, Լիբանանի ընտրելագույններն ու լավագույնները՝ ջուր խմողները։


Եվ ահա նրա մեջ մնացորդ պիտի մնա՝ ազատվածներ, որոնք որդիներ ու դուստրեր դուրս պիտի բերեն այնտեղից. ահա նրանք դուրս են գալու ձեզ մոտ, և դուք պիտի տեսնեք նրանց վարքն ու նրանց գործերը և պիտի մխիթարվեք այն պատուհասի վերաբերյալ, որ բերեցի Երուսաղեմի վրա, այն ամենի վերաբերյալ, որ բերեցի նրա վրա։


Քո մասին ի՞նչ վկայեմ, քեզ ինչի՞ նմանեցնեմ, ո՛վ Երուսաղեմի դուստր. քեզ մխիթարելու համար քեզ ինչի՞ հետ համեմատեմ, ո՛վ Սիոնի կույս դուստր. որովհետև քո կործանումը ծովի չափ մեծ է, և ո՞վ պիտի բժշկի քեզ։


Թեև ես թողեցի, որ նա սարսափ տարածի ողջերի երկրում, և նա պիտի պառկեցվի անթլփատների մեջ՝ սրից սպանվածների հետ, փարավոնը և նրա ամբողջ բազմությունը»,- ասում է Տեր Աստված։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ