Ազգերը լսեցին քո գույժը, և երկիրը լցվեց քո աղաղակով. պատերազմողը պատերազմողի հետ բախվեց ու թուլացավ, և երկուսն էլ միասին ընկան»։
ԵԶԵԿԻԵԼ 32:12 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ հսկաների սրով հանդերձ, և կործանելու եմ քո զորությունը։ Ազգերի ամենից անգութներն են գալու և ջնջելու են եգիպտացիների ամբարտավանությունը. խորտակվելու է նրանց ամբողջ զորությունը։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Զորավորների սրերով վայր պիտի գցեմ քո բազմությունը, որոնք բոլորն էլ ազգերի սոսկալիներն են։ Եվ նրանք պիտի կործանեն Եգիպտոսի ամբարտավանությունը, և պիտի բնաջնջվի նրա ամբողջ բազմությունը։ |
Ազգերը լսեցին քո գույժը, և երկիրը լցվեց քո աղաղակով. պատերազմողը պատերազմողի հետ բախվեց ու թուլացավ, և երկուսն էլ միասին ընկան»։
Եվ ազգերի միջից բոլոր նրանք, ովքեր քեզ ճանաչեն, տրտմելու են քեզ համար, որովհետև կորստյան ես մատնվել ու այլևս հավիտյան գոյություն չես ունենալու”»։
դրա համար ահա ես օտարների եմ բերելու քո դեմ, ազգերից ամենադաժաններին, և նրանք իրենց սուրն են քաշելու քեզ վրա, քո իմաստության գեղեցկության վրա և քո գեղեցկությունը կորստյան են մատնելու,
Ուստի Տերը՝ Աստված, այսպես է ասում. «Ահա ես բաբելացիների Նաբուքոդոնոսոր արքային եմ տալու եգիպտացիների երկիրը, և նա թալանելու է նրա լիությունը, նրան ավարի է ենթարկելու, նրան կողոպտելու է, և դա լինելու է նրա զորքի վարձը։
և՛ իրեն, և՛ իր ազգն էլ՝ հետը։ Ազգերի միջից ամենից անգութներն են ուղարկվելու՝ երկիրը կործանելու, և իջեցնելու են իրենց սրերը Եգիպտոսի վրա. երկիրը լցվելու է խոցվածներով։
նրան դուրս հանեցին, ազգերի միջից ելած օտար չարագործները նրան արմատախիլ արեցին և լեռների վրա տապալեցին։ Նրա ոստերն ընկան բոլոր ձորերը, նրա բունը կտոր-կտոր եղավ երկրի բոլոր դաշտերով մեկ, նրա հովանուց իջան բոլոր ազգերը և նրան գետնին հավասարեցրին։
«Մարդո՛ւ որդի, ողբա՛ Եգիպտոսի զորության վրա։ Ազգերը նրա մեռյալ դուստրերին կիջեցնեն երկրի խորքը՝ նրանց մոտ, ովքեր վայելչության ջրերից խորխորատ են իջել։