Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




ԵԶԵԿԻԵԼ 28:7 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

7 դրա համար ահա ես օտարների եմ բերելու քո դեմ, ազգերից ամենադաժաններին, և նրանք իրենց սուրն են քաշելու քեզ վրա, քո իմաստության գեղեցկության վրա և քո գեղեցկությունը կորստյան են մատնելու,

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

7 դրա համար ահա ես քեզ վրա պիտի բերեմ օտարներին՝ ազգերի սոսկալիներին, և նրանք իրենց սրերը պիտի հանեն քո իմաստության գեղեցկության դեմ ու պիտի աղարտեն քո գեղեցկությունը։

Տես գլուխը Պատճենել




ԵԶԵԿԻԵԼ 28:7
14 Խաչաձեւ Հղումներ  

Քո գեղեցկության պատճառով սիրտդ հպարտացավ, և իմաստությունդ ապականվեց՝ քո գեղեցկությամբ հանդերձ։ Քո մեղքերի առատության պատճառով քեզ գետնին գցեցի, թագավորների առաջ քեզ խայտառակության մատնեցի։


Տերը՝ Աստված, այսպես է ասում. “Եգիպտացիների բազմությունը ոչնչացնելու եմ բաբելացիների արքա Նաբուքոդոնոսորի ձեռքով,


և՛ իրեն, և՛ իր ազգն էլ՝ հետը։ Ազգերի միջից ամենից անգութներն են ուղարկվելու՝ երկիրը կործանելու, և իջեցնելու են իրենց սրերը Եգիպտոսի վրա. երկիրը լցվելու է խոցվածներով։


նրան դուրս հանեցին, ազգերի միջից ելած օտար չարագործները նրան արմատախիլ արեցին և լեռների վրա տապալեցին։ Նրա ոստերն ընկան բոլոր ձորերը, նրա բունը կտոր-կտոր եղավ երկրի բոլոր դաշտերով մեկ, նրա հովանուց իջան բոլոր ազգերը և նրան գետնին հավասարեցրին։


հսկաների սրով հանդերձ, և կործանելու եմ քո զորությունը։ Ազգերի ամենից անգութներն են գալու և ջնջելու են եգիպտացիների ամբարտավանությունը. խորտակվելու է նրանց ամբողջ զորությունը։


Ազգերի միջից ամենավատերին եմ բերելու, ովքեր նրանց տներն են ժառանգելու։ Ջախջախելու եմ բռնացողների ամբարտավանությունը։ Պղծվելու են նրանց սրբավայրերը։


Կլինի՞, որ փող հնչի քաղաքում, և ժողովուրդը չխռովվի. քաղաքում չարիքներ լինեն, և Տերն արած չլինի։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ