պիտի գա ու հարված հասցնի եգիպտացիների երկրին. ում մահ է վիճակված, մահվան պիտի դատապարտի, ում գերություն՝ գերության, ում սուր՝ սրի։
ԵԶԵԿԻԵԼ 30:10 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Տերը՝ Աստված, այսպես է ասում. “Եգիպտացիների բազմությունը ոչնչացնելու եմ բաբելացիների արքա Նաբուքոդոնոսորի ձեռքով, Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Այսպես է ասում Տեր Աստված. «Եգիպտոսի հարստությունը պիտի ոչնչացնեմ Բաբելոնի Նաբուգոդոնոսոր թագավորի ձեռքով։ |
պիտի գա ու հարված հասցնի եգիպտացիների երկրին. ում մահ է վիճակված, մահվան պիտի դատապարտի, ում գերություն՝ գերության, ում սուր՝ սրի։
դրա համար ահա ես օտարների եմ բերելու քո դեմ, ազգերից ամենադաժաններին, և նրանք իրենց սուրն են քաշելու քեզ վրա, քո իմաստության գեղեցկության վրա և քո գեղեցկությունը կորստյան են մատնելու,
Ուստի Տերը՝ Աստված, այսպես է ասում. «Ահա ես բաբելացիների Նաբուքոդոնոսոր արքային եմ տալու եգիպտացիների երկիրը, և նա թալանելու է նրա լիությունը, նրան ավարի է ենթարկելու, նրան կողոպտելու է, և դա լինելու է նրա զորքի վարձը։
«Մարդո՛ւ որդի, փարավոնին՝ եգիպտացիների արքային, ու նրա զորքին ասա՛. “Քո ամբարտավանության մեջ քեզ ո՞ւմ հետ համեմատեցիր։