Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ԵԶԵԿԻԵԼ 30:10 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

10 Այսպես է ասում Տեր Աստված. «Եգիպտոսի հարստությունը պիտի ոչնչացնեմ Բաբելոնի Նաբուգոդոնոսոր թագավորի ձեռքով։

Տես գլուխը Պատճենել

Նոր Էջմիածին Աստվածաշունչ

10 Տերը՝ Աստված, այսպես է ասում. “Եգիպտացիների բազմությունը ոչնչացնելու եմ բաբելացիների արքա Նաբուքոդոնոսորի ձեռքով,

Տես գլուխը Պատճենել




ԵԶԵԿԻԵԼ 30:10
8 Խաչաձեւ Հղումներ  

Դրա համար այսպես է ասում Տեր Աստված. «Եգիպտոսի երկիրը ես ահա տալիս եմ Բաբելոնի Նաբուգոդոնոսոր թագավորին, և նա պիտի վերցնի նրա հարստությունը, կողոպտի նրա ունեցվածքը, հափշտակի նրա ավարը, և դա վարձ կլինի նրա զորքին։


«Մարդո՛ւ որդի, Եգիպտոսի փարավոն թագավորին և նրա բազմությանն ասա՛. “Ո՞վ է քեզ նման քո մեծության մեջ։


ես էլ նրան ազգերի հզորի ձեռքը տվեցի. նա նրա հետ կվարվի նրա ամբարշտության համեմատ. ես քշեցի նրան։


Պիտի գա ու հարվածի Եգիպտոսի երկրին. ով մահի համար է՝ մահվան, ով գերության համար՝ գերության, և ով սրի համար՝ սրի մատնելով։


դրա համար ահա ես քեզ վրա պիտի բերեմ օտարներին՝ ազգերի սոսկալիներին, և նրանք իրենց սրերը պիտի հանեն քո իմաստության գեղեցկության դեմ ու պիտի աղարտեն քո գեղեցկությունը։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ