ԵԶԵԿԻԵԼ 29:9 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ և եգիպտացիների քո երկիրը կործանված ու ավերակ է լինելու։ Ու կիմանաս, որ ես եմ Տերը։ Այն բանի համար, որ ասում էիր՝ “Այս գետերն իմն են, և ես եմ սրանց ստեղծել”, Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Եգիպտոսի երկիրն ամայի և անապատ պիտի դառնա, և պիտի իմանան, որ ես եմ Տերը, որովհետև դու ասացիր. “Գետն իմն է, և ես եմ շինել”։ |
«Եվ դու, մարդո՛ւ որդի, Տյուրոսի իշխանին ասա՛. “Տերը՝ Աստված, այսպես է ասում. այն բանի համար, որ քո սիրտը հպարտացավ, ու ասացիր, թե՝ “Աստված եմ ես և որպես աստված բնակվեցի ծովի խորքում”, սակայն մարդ ես դու, ոչ թե Աստված, թեև սիրտդ իբրև Աստծու սիրտ ներկայացրիր։
ու ասա՛. “Տերը՝ Աստված, այսպես է ասում. ահա ես քո դեմ եմ, փարավո՛ն, եգիպտացիների արքա՛, օ՜ մեծ վիշապ, որ նստում ես գետերի միջև, որ ասում ես՝ “Իմն են այս գետերը, և ես եմ սրանց ստեղծել”։
Նրանց գետերն անապատի եմ վերածելու, երկիրն էլ չարագործների ձեռքն եմ մատնելու, երկիրն իր ամեն ինչով ոչնչացնելու եմ այլազգիների ձեռքով, որովհետև ես՝ Տերս եմ խոսել”։
Կլինի՞, որ երիվարներն արշավեն ժայռերին ընդառաջ կամ հանդարտվեն մատակների մեջ, քանի որ արդարադատությունը փոխեցիք բարկության և արդարության պտուղը՝ դառնության,