Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ԵԶԵԿԻԵԼ 30:12 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

12 Նրանց գետերն անապատի եմ վերածելու, երկիրն էլ չարագործների ձեռքն եմ մատնելու, երկիրն իր ամեն ինչով ոչնչացնելու եմ այլազգիների ձեռքով, որովհետև ես՝ Տերս եմ խոսել”։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

12 Ես պիտի ցամաքեցնեմ գետերը, երկիրը չարերի ձեռքը մատնեմ և օտարների ձեռքով ամայացնեմ երկիրն ու նրա լիությունը. Տերը՝ ես եմ խոսել»։

Տես գլուխը Պատճենել




ԵԶԵԿԻԵԼ 30:12
12 Խաչաձեւ Հղումներ  

ու ասա՛. “Տերը՝ Աստված, այսպես է ասում. ահա ես քո դեմ եմ, փարավո՛ն, եգիպտացիների արքա՛, օ՜ մեծ վիշապ, որ նստում ես գետերի միջև, որ ասում ես՝ “Իմն են այս գետերը, և ես եմ սրանց ստեղծել”։


Վեցերորդն իր գավաթից թափեց Եփրատ մեծ գետի վրա, և ցամաքեցին նրա ջրերը, որպեսզի ճանապարհ պատրաստվի Արևելքի թագավորին։


որովհետև «Երկիրն իր ամբողջությամբ Տիրոջն է պատկանում» (Սաղ. 23(24).1)։


Սաստում է ծովը և ցամաքեցնում այն, ավերում է բոլոր գետերը։ Տկարացան բասանացին ու Կարմելոսը, Լիբանանի բոլոր ծաղիկները պակասեցին։


նրան դուրս հանեցին, ազգերի միջից ելած օտար չարագործները նրան արմատախիլ արեցին և լեռների վրա տապալեցին։ Նրա ոստերն ընկան բոլոր ձորերը, նրա բունը կտոր-կտոր եղավ երկրի բոլոր դաշտերով մեկ, նրա հովանուց իջան բոլոր ազգերը և նրան գետնին հավասարեցրին։


Եվ քեզ մահացու վիրավորող անթլփատների բազմության մեջ ես մեռնելու օտարների ձեռքով, որովհետև ես խոսեցի”»,- ասում է Ամենակալ Տերը։


Դրա համար էլ այսպես է ասում Տերը. «Ահա ես պիտի դատեմ քո ոսոխին և պիտի առնեմ քո վրեժը, պիտի ավերեմ նրա ծովը և ցամաքեցնեմ նրա աղբյուրները։


Թող բարձրանա սուրը նրա ջրերի վրա, և թող ամաչեն, որովհետև իրենց երկիրը կուռքերի երկիր է, նաև թող բարձրանա կղզիների վրա, որոնցով նրանք պարծենում էին.


Ես ասում եմ անդունդին՝ ավերվի՛ր. և ես պիտի ցամաքեցնեմ նրա գետերը։


Տերը սաստիկ զայրացավ Իսրայելի վրա և նրան մատնեց ավարառուների ձեռքը, որոնք կողոպտեցին նրանց։ Տերը մատնեց նրանց շրջակա թշնամիների ձեռքը, և նրանք չկարողացան դեմ կանգնել իրենց բոլոր թշնամիներին, որոնց հետ պոռնկացել էին։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ