ԵԶԵԿԻԵԼ 28:21 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ «Մարդո՛ւ որդի, դեմքդ ուղղի՛ր Սիդովնի կողմը և մարգարեացի՛ր նրա վերաբերյալ։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ «Մարդո՛ւ որդի, երեսդ դեպի Սիդո՛ն ուղղիր և մարգարեացի՛ր նրա դեմ |
Քանանացիների սահմանները ձգվեցին Սիդովնից դեպի Գերարա և Գազա, դեպի Սոդոմ ու Գոմոր, Ադամա ու Սեբոյիմ՝ մինչև Լասա։
Պիտի ասեն. «Էլ չշարունակենք թշնամանքը և չզրկենք Սիոնի կույս դստերը»։ Ոտքի՛ կանգնիր և ծովո՛վ անցիր։ Սակայն թեկուզև դիմես դեպի Կիտիս, այնտեղ էլ քեզ համար հանգիստ չի լինելու։
նաև Տյուրոսի բոլոր թագավորներին, սիդովնացիների բոլոր թագավորներին և այն կղզու թագավորներին, որ գտնվում է ծովի մյուս կողմում,
Դրանցից ուղարկի՛ր նաև եդովմացիների թագավորին և մովաբացիների թագավորին, ամովնացիների թագավորին, Տյուրոսի թագավորին և սիդովնացիների թագավորին՝ նրանց դեսպանների միջոցով, որոնք գալիս են Երուսաղեմ Հուդայի երկրի արքա Սեդեկիայի մոտ։
այն օրը, որը վրա է հասնելու բոլոր այլազգիներին կորստյան մատնելու համար։ Կորստյան պիտի մատնեմ նաև Ծուրն ու Ծայդանը [𝕸 և Ο΄ Տյուրոսն ու Սիդովնը] և նրանց մյուս բոլոր օգնականներին»։ Տերը ոչնչացնելու է կղզիներում և Գամիրքում մնացած այլազգիներին։
«Մարդո՛ւ որդի, դեմքդ ուղղի՛ր դեպի Թեման, նայի՛ր Դագովնի կողմը և մարգարեացի՛ր Նագեբ իշխանի անտառի վերաբերյալ։
Քո իշխանները Սիդովնի բնակիչներն են եղել, նավավարները՝ արադացիները։ Իմաստունները, Տյուրո՛ս, որ ապրում էին քո մեջ, քեզ համար նրանք են նավապետներ եղել,
«Մարդո՛ւ որդի, դեմքդ ուղղի՛ր եգիպտացիների արքա փարավոնի դեմ, մարգարեացի՛ր նրա և ամբողջ Եգիպտոսի վերաբերյալ, խոսի՛ր
Այնտեղ են հյուսիսի բոլոր իշխանները (բոլորն էլ՝ Ասորեստանի զորավարներ), որոնք խոցված գերեզման են իջել իրենց ահազդու զորքերով հանդերձ։ Նրանք ևս ամոթահար ու անթլփատ ննջել են սրով խոցվածների հետ, տարել իրենց տանջանքները խորխորատ իջածների հետ։
Ապա սահմանները հետ են դառնում Ռամա, մինչև ամրացված Տյուրոս քաղաքը, շրջվում են դեպի Սոսա և վերջանում են ծովում, Ակզիփի կալվածքում.