Երրորդ օրը Սավուղի զորքի բանակատեղիից մարդ եկավ, որի հագուստները պատառոտված էին, իսկ գլխին՝ հող։ Երբ նա Դավթի մոտ մտավ, գետնին ընկավ ու խոնարհվեց նրա առաջ։
ԵԶԵԿԻԵԼ 27:30 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ և բարձրաձայն սգալու են քեզ վրա և փոխելով իրենց ձայները՝ դառնապես ողբալու են, հող են ածելու իրենց գլխին ու մոխիրների մեջ են թավալվելու, Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ և իրենց ձայնը կբարձրացնեն քեզ համար և դառնապես կաղաղակեն ու հող կլցնեն իրենց գլուխների վրա և մոխրի մեջ կթավալվեն։ |
Երրորդ օրը Սավուղի զորքի բանակատեղիից մարդ եկավ, որի հագուստները պատառոտված էին, իսկ գլխին՝ հող։ Երբ նա Դավթի մոտ մտավ, գետնին ընկավ ու խոնարհվեց նրա առաջ։
Նրան հեռվից տեսնելով՝ չճանաչեցին. բարձրաղաղակ լաց եղան. յուրաքանչյուրն իր պատմուճանը պատառոտեց և հող ցանեց իր գլխին։
Գո՛ւյժ բարձրացրեք և աղաղակե՛ք, ո՛վ հովիվներ, ողբացե՛ք, ոչխարների հոտի խոյե՛ր, որովհետև հասան ձեր մորթվելու և ցիրուցան լինելու օրերը. պիտի զոհ գնաք իբրև ընտիր խոյեր։
«Իմ ժողովրդի դո՛ւստր, քո՛ւրձ հագիր, մոխի՛ր ցանիր, սո՛ւգ արա սիրելիի համար, աղիողորմ լաց ու կո՛ծ արա, որովհետև քո վրա թշվառությունը հանկարծակի է գալու։
Իջան ու գետնին հավասարվեցին։ Սիոնի դստեր ծերերը պապանձվեցին, հող ցանեցին իրենց գլխին, քուրձ հագան։ Երուսաղեմի կույսերի իշխաններին գետնին տապալեցին։
ողբալու և ասելու են. “Ինչպե՞ս կորստյան մատնվեցիր, ծովի մեջ տապալվեցիր, ո՛վ հոյակապ քաղաք, զորացել էիր ծովում, դու և քո բնակիչները, մինչ զարհուրեցնում էիր բոլոր բնակիչներին։
Լուրը հասավ նինվեացիների թագավորին. իր գահից ելավ ու հանեց իր պատմուճանը, քուրձ հագավ և նստեց մոխրի վրա։
Դուք, որ Գեթում եք, մի՛ մեծախոսեք, և դուք, որ Ակկարոնում եք, մի՛ նորոգեք խայտառակությունը տան մեջ. գլխի հո՛ղ եղեք ձեր բնակավայրի համար։
Այդ օրը համինացի մի մարդ բանակատեղիից վազելով եկավ Սելով։ Նա պատառոտել էր իր զգեստները և գլխին հող լցրել։