ԵԶԵԿԻԵԼ 27:19 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Դանը և Հավանը Մեոզենից են գինի մատակարարել քեզ՝ քո շուկաներին, Ասեղից են մատակարարել կռածո երկաթ, պատրաստի անիվներ՝ քո շուկաներին։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Վեդանը և Հավանը Ուզալից էին բերում քո ապրանքները՝ շինածո երկաթեղեն, կասիա և խնկեղեգ էին փոխանակում քեզ հետ։ |
Կարկեդոնացիներն են քեզ հետ առևտուր արել քո մեծաքանակ հարստության համար. արծաթն ու ոսկին, պղինձն ու երկաթը, անագն ու կապարը նրանք են քո շուկաները մատակարարել։
Հույներն ու նրանց շուրջը գտնվող ժողովուրդներն են քեզ հետ ստրուկների առևտրով զբաղվել, պղնձե անոթներ են քո շուկաները մատակարարել։
Դամասկոսն է քեզ հետ առևտուր արել բազմազան ապրանքներով քո մեծաքանակ հարստության համար, Քելբոնից՝ գինին, Միլիտեից՝ բուրդը։
Դեդանացիները քո այն վաճառականներն են, որ ընտիր կառքեր են մատակարարել քեզ՝ ջորիներով հանդերձ։
Քաղաքի անունն Իսրայելի որդու՝ իրենց հոր անունով Դան կոչեցին. իսկ նախապես քաղաքի անունը Լայիսա էր։