ԵԶԵԿԻԵԼ 26:7 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Ամենակալ Տերն այսպես է ասում. «Ահա ես, Տյուրո՛ս, հյուսիսից քո դեմ եմ հանելու բաբելացիների թագավոր Նաբուքոդոնոսորին, որ արքայից արքա է՝ կառքերով ու երիվարներով, բազմաթիվ ազգերի գունդ-գունդ հեծյալներով։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Որովհետև այսպես է ասում Տեր Աստված. «Ահա ես հյուսիսից Տյուրոսի վրա պիտի բերեմ Բաբելոնի թագավոր Նաբուգոդոնոսորին՝ թագավորների թագավորին՝ ձիերով, մարտակառքերով ու ձիավորներով և մեծ զորքով ու բազմությամբ։ |
նաև Տյուրոսի բոլոր թագավորներին, սիդովնացիների բոլոր թագավորներին և այն կղզու թագավորներին, որ գտնվում է ծովի մյուս կողմում,
ահա ես կուղարկեմ, կվերցնեմ հյուսիսի բոլոր ազգերին,- ասում է Տերը,- նաև բաբելացիների Նաբուքոդոնոսոր արքային՝ իմ ծառային, և նրանց կբերեմ այդ երկրի վրա, դրա բնակիչների վրա, այն բոլոր ազգերի վրա, որ դրա շուրջն են, կբնաջնջեմ դրանց, կմատնեմ ավարի ու ապականության, ծաղրանքի ու հավիտենական նախատինքի։
Ահա նա ելնելու է որպես ամպ. նրա կառքերը նման են մրրիկի, նրա երիվարներն ավելի արագընթաց են, քան արծիվները։ Վա՜յ մեզ, որ թշվառացանք։
Առյուծն իր որջից դուրս եկավ, որպեսզի հոշոտի ազգերին, շարժվեց ու ելավ իր տեղից, որպեսզի քո երկիրն ավերակ դարձնի։ Քո քաղաքները քանդվելու են՝ այնտեղ բնակիչ չլինելու պատճառով։
նրա հետ քաղցրությամբ խոսեց և նրա բարձն ավելի վեր դրեց, քան այն թագավորների բարձերը, որոնք Բաբելոնում նրա մոտ էին։
աղեղնավորներ ու նիզակակիրներ, հանդուգն ու անողորմ մի ազգ։ Նրա ձայնը նման է ալեկոծ ծովի ձայնի։ Կառքերով ու երիվարներով ճակատամարտ պիտի տա, ինչպես կրակ՝ կազմ ու պատրաստ պիտի պատերազմի քո դեմ, ո՛վ Սիոնի դուստր»։
Բոլորն էլ քեզ վրա հյուսիսից են գալու. կառքեր ու անիվներ՝ ազգերի մի բազմությամբ, սաղավարտավորներ ու վահանավորներ։ Շուրջդ պահակություն են հաստատելու։ Քեզ նրանց առաջ դատելու եմ, նրանք էլ քեզնից վրեժ են լուծելու իրենց դատաստանով։
այդ պատճառով Ամենակալ Տերն այսպես է ասում. “Ահա ես քո դեմ եմ, Տյուրո՛ս, բազում ազգերի քո դեմ եմ հանելու, ինչպես որ ծովն է ելնում իր ալիքներով։
դրա համար ահա ես օտարների եմ բերելու քո դեմ, ազգերից ամենադաժաններին, և նրանք իրենց սուրն են քաշելու քեզ վրա, քո իմաստության գեղեցկության վրա և քո գեղեցկությունը կորստյան են մատնելու,
դրա համար կմատնվեն ազգերին։ Բայց այժմ կընդունեմ նրանց, և մի փոքր կդադարեն թագավորներ և իշխաններ օծելուց։