Արդարև, այսպես է ասում Տերը. “Ահավասիկ քեզ քո բոլոր բարեկամներով հանդերձ պիտի գերության մատնեմ. նրանք պիտի ընկնեն իրենց թշնամիների սրով, և քո աչքերը պիտի տեսնեն դա։ Քեզ և Հուդայի այդ ամբողջ տունը պիտի տամ բաբելացիների թագավորի ձեռքը. թող նրանց գերի տանեն Բաբելոն և կոտորեն նրանց սրով։
Ժողովուրդների վաճառականները զարմանքի ու ափսոսանքի ձայն արձակեցին քեզ համար։ Կորստյան մատնվեցիր ու այլևս գոյություն չես ունենալու հավիտյան”»,- ասում է Տերը՝ Աստված։
Եվ հզոր մի հրեշտակ երկանաքարի նման մի մեծ քար վերցրեց ու գցեց ծովի մեջ՝ ասելով. «Այսպես հարձակումով պիտի ընկնի մեծ քաղաք Բաբելոնը և այլևս գոյություն չպիտի ունենա։