Առցանց Աստվածաշունչ

Գովազդներ


Ամբողջ Աստվածաշունչը Հին Կտակարան Նոր Կտակարան




ԵԶԵԿԻԵԼ 25:15 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

Փղշտացիների դեմ։ «Այդ մասին Ամենակալ Տերն այսպես է ասում. “Այն բանի համար, որ այլազգիները ոխ պահեցին, զայրույթով ու չարախնդությամբ վրեժխնդրություն գրգռեցին՝ իսպառ ոչնչացնելու,-

Տես գլուխը

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

«Այսպես է ասում Տեր Աստված. “Որովհետև փղշտացիները վրեժխնդրությամբ վարվեցին և հոգու արհամարհանքով վրեժ առան՝ մշտական ատելությամբ կործանելով,

Տես գլուխը



ԵԶԵԿԻԵԼ 25:15
22 Խաչաձեւ Հղումներ  

նրա որդին՝ Սովթել, նրա որդին՝ Եզեր, նրա որդին՝ Եղեադ։ Սրանց սպանեցին այդ երկրում ծնված գեթացիները, քանի որ սրանք եկել էին իրենց անասունները խլելու։


Այլազգիներն էլ հարձակվել էին Հուդայի դաշտավայրային ու հարավային քաղաքների վրա, գրավել Բեթսամյուսը, Այելոնը, Գադերովթը, Սոկքովն ու նրա գյուղերը, Թամնան ու նրա գյուղերը, Գամեզերն ու նրա գյուղերը և բնակվել այնտեղ։


Երանի՜ բոլորին, որ բնակվում են Տիրոջ տանը. Նրանք պիտի օրհնեն քեզ հավիտյանս հավիտենից։


Դեպի այն վայրը, որտեղ ուխտեց։ Օրենսդիրը օրհնություն պիտի ստանա,


Այլազգիներին ուղղված այս պատգամը եղավ այն տարում, երբ մեռավ Աքազ արքան.


Ժողովուրդը դարձի չեկավ, մինչև հարվածի չենթարկվեց։ Զորությունների Տիրոջը փնտրող չգտնվեց։


նրա ամբողջ խառնակված զորքին, նաև կղզու բոլոր թագավորներին և այլազգիների երկրի բոլոր թագավորներին՝ Ասկաղոնին ու Գազային, Ակկարոնին ու Ազովտոսի մնացորդներին,


Եդովմի դեմ։ «Ամենակալ Տերն այսպես է ասում. “Այն բանի համար, որ Եդովմը վրեժխնդիր եղավ Հուդայի տնից, ոխ պահեց ու վրեժ պահանջեց,


Տերը՝ Աստված, այսպես է ասում. “Այն բանի համար, որ ձեռքերովդ ծափ զարկեցիր ու ոտքերովդ դոփեցիր, հոգեպես ուրախացար Իսրայելի երկրի վրա,-


Քանի որ հավիտենական թշնամի եղար և Իսրայելի տան համար դարանակալ նստում էիր նենգությամբ, թշնամիների ձեռքով՝ սրի միջոցով, երբ նա նեղության մեջ էր, և երբ նրանց անիրավությունը հասել էր իր վախճանին,