Այսպիսով քեզնից հեռացնելու եմ ամբարշտությունդ ու պոռնկությունդ, որ եգիպտացիների երկրից էին։ Եվ աչքդ նրա ուղղությամբ այլևս չես բարձրացնի, այլևս Եգիպտոսը չես հիշի”։
Ուստի Հակոբի անօրենությունը պետք է վերանա, և այս է լինելու նրա օրհնությունը, երբ ազատեմ նրան իր մեղքերից։ Այն ժամանակ քո մեհյանների բոլոր քարերը մանր փոշու պես պիտի փշրես. այլևս չեն պահպանվելու նրանց պաշտամունքի կուռքերը, այլ կտոր-կտոր պիտի արվեն, ինչպես մայրի ծառը՝ փայտահատի ձեռքով։
և կաթսան թող իր ածուխների վրա մնա։ Կրակը թող բորբոքված լինի, որպեսզի կաթսան վառվի, կրակ կտրի, նրա պղինձը հալվի, պղծությունն էլ՝ նրա ներսում, նրա ժանգը վերանա։