Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ԵԶԵԿԻԵԼ 22:15 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

15 Քեզ ցրիվ եմ տալու ազգերի մեջ, ցիրուցան եմ անելու երկրներով մեկ, և քո միջից քո պղծությունը վերանալու է։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

15 Ես քեզ պիտի ցրեմ ազգերի մեջ, քեզ պիտի սփռեմ երկրների մեջ և քո անմաքրությունը պիտի վերացնեմ քեզնից։

Տես գլուխը Պատճենել




ԵԶԵԿԻԵԼ 22:15
25 Խաչաձեւ Հղումներ  

Հիշի՛ր, Տե՛ր, այն խոսքը, որ պատվիրեցիր քո ծառա Մովսեսին՝ ասելով. “Եթե դուք չպահեք իմ օրենքը, ես ձեզ կցրեմ հեթանոսների մեջ,


«Նրանց կվտարեմ այն բոլոր ազգերի մեջ, որոնց չեն ճանաչի, և այդ երկիրը կավերվի նրանցից հետո, որովհետև ոչ ոք չի լինի, որ ելնի և դառնա. ընտիր երկիրն ավերակ դարձրին»։


ինչպես որ արծաթն է ձուլվում քուրայում, այնպես էլ դուք եք ձուլվելու դրա մեջ։ Եվ կիմանաք, որ ես՝ Տերս եմ իմ զայրույթը ձեզ վրա թափել”»։


Տերը ձեզ կցրի բոլոր ազգերի մեջ, սակավաթիվ կլինեք այն ազգերի մեջ, ուր Տերը կտանի ձեզ,


Նրանց ցրեցի ազգերի մեջ, սփռեցի նրանց երկրներով մեկ։ Դատեցի նրանց ըստ իրենց ընթացքի և ըստ իրենց մեղքերի։


Ձեզ պիտի ցրեմ տարբեր ժողովուրդների մեջ, և ձեզ վրա իջած սուրը պիտի կոտորի ձեզ։ Ձեր երկիրն ավերակ պիտի դառնա, իսկ ձեր քաղաքները՝ ամայի։


Սիրելինե՛ր, տարօրինակ մի՛ համարեք այն այրող նեղությունը, որ ձեզ փորձելու համար է, որպես թե մի տարօրինակ բան պատահած լիներ ձեզ։


Նրա քամհարն իր ձեռքում է. կմաքրի իր կալը, ցորենը կհավաքի իր շտեմարանների մեջ, իսկ հարդը կայրի անշեջ կրակով»։


Եվ կնստի՝ սրբելու և ձուլելու արծաթի պես և ոսկու պես. կսրբացնի Ղևիի որդիներին և կհալեցնի նրանց ոսկու նման և արծաթի նման, և կլինի, որ արդարությամբ զոհեր կմատուցեն Տիրոջը։


Եվ երրորդ մասը կանցկացնեմ հրի միջով ու կտաքացնեմ նրանց, ինչպես արծաթն է տաքանում, և կփորձեմ նրանց, ինչպես ոսկին է փորձվում. նա կկանչի իմ անունը, և ես կլսեմ նրան ու կասեմ. «Իմ ժողովուրդն է սա», իսկ նա կասի՝ «Տերը՝ իմ Աստվածն ես դու»։


Իմ հոտերը ցրիվ են եկել ու մոլորվել բոլոր լեռներով մեկ, բոլոր բարձր բլուրներով մեկ. երկրի երեսով մեկ ցրիվ են եկել իմ հոտերը։ Եվ ոչ ոք չկար, որ փնտրեր, և ոչ էլ հետ դարձներ”։


Այսպիսով քեզնից հեռացնելու եմ ամբարշտությունդ ու պոռնկությունդ, որ եգիպտացիների երկրից էին։ Եվ աչքդ նրա ուղղությամբ այլևս չես բարձրացնի, այլևս Եգիպտոսը չես հիշի”։


«Մարդո՛ւ որդի, ահա Իսրայելի տունն ինձ համար դարձավ խառնակված մի բան, ինչպես հալոցում խառնվում են պղինձն ու երկաթը, անագը, կապարն ու արծաթը։


ու ձեր միջից զատորոշելու եմ ամբարիշտներին և ապստամբներին, որպեսզի նրանց հանեմ իրենց բնակված վայրերից, ու նրանք չմտնեն Իսրայելի երկիրը։ Եվ կիմանաք, որ ես եմ Տերը՝ Աստված։


Ձեր մեկ չորրորդ մասը մահով կոչնչանա, մեկ չորրորդ մասն էլ սովից կմեռնի ձեր մեջ, մյուս չորրորդ մասը բոլոր ուղղություններով ցրիվ կտամ, իսկ մեկ չորրորդ մասն էլ ձեր շուրջը սրից կընկնի. սուր կքաշեմ նրանց հետևից։


Հուդայի թագավոր Եզեկիայի որդի Մանասեի պատճառով և այն ամենի պատճառով, որ նա կատարեց Երուսաղեմում, նրանց աշխարհի բոլոր թագավորությունների տանջանքին պիտի մատնեմ։


Ձեռքս պիտի ձգեմ քեզ վրա, մաքրելու համար քեզ պիտի այրեմ քուրայում, կորստյան պիտի մատնեմ ապստամբներիդ, քո միջից պիտի վերացնեմ բոլոր անօրեններին, բոլոր ամբարտավաններին պիտի խոնարհեցնեմ։


Տերը՝ քո Աստվածը, քեզ կցրի բոլոր ազգերի մեջ՝ երկրի մի ծայրից մինչև մյուս ծայրը, և դու այնտեղ կպաշտես քեզ ու քո հայրերին անծանոթ փայտե ու քարե օտար աստվածների։


Տերը թշնամիներիդ առջև քեզ պարտության կմատնի. դու նրանց դեմ մեկ ճանապարհով կելնես, բայց յոթ ճանապարհով կփախչես նրանցից։ Ցրիվ կգաս երկրի բոլոր թագավորությունների մեջ։


Եվ ես այդ անապատում ձեռքս նրանց վրա բարձրացրի՝ ազգերի մեջ նրանց ցրիվ տալու և երկրներով մեկ ցիրուցան անելու համար,


Դրա համար ձեր մեջ հայրերը կուտեն որդիներին, որդիներն էլ՝ հայրերին։ Ձեր մեջ դատաստան կանեմ և այն ամենը, ինչ կմնա ձեզանից, ցրիվ կտամ բոլոր ուղղություններով։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ