Առցանց Աստվածաշունչ

Գովազդներ


Ամբողջ Աստվածաշունչը Հին Կտակարան Նոր Կտակարան




ԵԶԵԿԻԵԼ 22:8 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

քո մեջ իմ սրբություններն էին արհամարհում ու իմ շաբաթները պղծում։

Տես գլուխը

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

Իմ սրբություններն անարգեցիր և իմ շաբաթները պղծեցիր։

Տես գլուխը



ԵԶԵԿԻԵԼ 22:8
10 Խաչաձեւ Հղումներ  

Եվ այն անապատում Իսրայելի տանն ասացի. “Իմ հրամաններո՛վ շարժվեք”, բայց չշարժվեցին։ “Իմ օրենքները պահե՛ք՝ գործադրելով դրանք, որոնք եթե մարդ գործադրի, դրանցով էլ կապրի”։ Սակայն Իսրայելի տունն ինձ դառնացրեց անապատում։ Իմ հրամաններով չշարժվեցին, իմ օրենքները մերժեցին, որոնք եթե մարդ գործադրի, դրանցով էլ կապրի։ Իմ շաբաթները սաստիկ պղծեցին։ Եվ ասացի, որ անապատում նրանց վրա իմ զայրույթն եմ թափելու՝ նրանց ոչնչացնելու համար։


իմ շաբաթները սո՛ւրբ պահեք, և դա իմ ու ձեր միջև թող նշան լինի, որպեսզի իմանաք, որ ես եմ ձեր Տերը՝ Աստված”։


Նրանց որդիներն էլ ինձ դառնացրին, իմ հրամաններով չշարժվեցին, չջանացին պահելու իմ օրենքները՝ դրանք գործադրելու համար, որոնք եթե մարդ գործադրի, դրանցով էլ կապրի։ Եվ պղծում էին իմ շաբաթները։ Ես էլ ասացի, որ անապատում իմ զայրույթը թափելու եմ նրանց վրա՝ իմ բարկությունն ի կատար ածելու համար։ Եվ ձեռքս նրանց վրայից հետ քաշեցի։


այն բանի համար, որ իմ օրենքները չգործադրեցին, իմ հրամանները մերժեցին, իմ շաբաթները պղծեցին, և աչքներն էլ իրենց հայրերի խորհուրդների վրա էին պահում։


Նրա քահանաներն իմ օրենքներն էին անարգում և իմ սրբությունները պղծում. մաքուրի ու պիղծի միջև ընտրություն չէին անում, արատավորն անարատից չէին զատում. իմ շաբաթների վրա աչք էին փակում և իմ շաբաթները պղծում էին իրենց մեջ։


Իմ շաբաթ օրերը պահե՛ք և իմ սրբարանին երկյուղածությամբ կմոտենաք. ես եմ Տերը։


Սակայն դուք պղծեցիք այն, երբ ասացիք, թե՝ “Տիրոջ սեղանը պղծված է, և այն կերակուրը, որ դրվում է նրա վրա՝ արհամարհված”։