Առցանց Աստվածաշունչ

Գովազդներ


Ամբողջ Աստվածաշունչը Հին Կտակարան Նոր Կտակարան




ԵԶԵԿԻԵԼ 22:26 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

Նրա քահանաներն իմ օրենքներն էին անարգում և իմ սրբությունները պղծում. մաքուրի ու պիղծի միջև ընտրություն չէին անում, արատավորն անարատից չէին զատում. իմ շաբաթների վրա աչք էին փակում և իմ շաբաթները պղծում էին իրենց մեջ։

Տես գլուխը

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

Նրա քահանաները բռնացան իմ օրենքի վրա, իմ սրբությունները պղծեցին, սուրբը և անսուրբը չզանազանեցին, անմաքուրի և մաքուրի միջև տարբերակումը չսովորեցրին, իրենց աչքերը ծածկեցին իմ շաբաթներից, և ես պղծվեցի նրանց մեջ։

Տես գլուխը



ԵԶԵԿԻԵԼ 22:26
31 Խաչաձեւ Հղումներ  

Հուդայի բոլոր մեծամեծները, քահանաներն ու երկրի ժողովուրդը բազմապատկեցին հեթանոս ազգերի գարշելի անօրենությունները և պղծեցին Երուսաղեմում գտնվող Տիրոջ տունը։


Դրա համար էլ այսպես է ասում Տերը. «Եթե նորից դարձի գաս, քեզ կպատսպարեմ, և իմ աչքի առաջ կապրես. ու եթե անարգի միջից դուրս հանես պատվականը, կլինես ինչպես իմ բերանը, ու եթե նրանք վերադառնան դեպի քեզ, և ոչ թե դու նորից դառնաս դեպի նրանց,


Եվ քահանաները չասացին. “Ո՞ւր է Տերը”։ Իմ օրենսգետներն ինձ չճանաչեցին, հովիվներն ամբարշտացան իմ դեմ, և մարգարեները Բահաղի անունով մարգարեություն արին ու անօգուտ բաների հետևից գնացին»։


Բայց դա տեղի ունեցավ նրանց մարգարեների մեղքով, նրանց քահանաների մեղքով, քանզի նրանք այնտեղ թափում էին արդար մարդկանց արյունը։


քո մեջ իմ սրբություններն էին արհամարհում ու իմ շաբաթները պղծում։


Այն աստիճան գործեցին իմ դեմ, որ նույն օրն իսկ սրբություններս էին պղծում, շաբաթներս ապականում։


Նրանք մտան ազգերի մեջ, և ուր որ մտան, այնտեղ էլ պղծեցին իմ սուրբ անունը, երբ նրանց ասացին. “Սրանք Տիրոջ ժողովուրդն են, բայց դուրս ելան նրա երկրից”։


Չափեց տաճարի չորս կողմերի և պարիսպների արանքը նույն չափով։ Տաճարը սրբավայրերից և պարիսպներից անջրպետելու համար թողեց մի արանք, որ հինգ հարյուր կանգուն էր դեպի արևելք և հինգ հարյուր կանգուն լայնություն ուներ։


Նաև ղևտացիները, որոնք ինձնից հեռացել են, երբ ժողովուրդը մոլորվել էր, մոլորվել-հեռացել ինձնից՝ հետևելով իրենց խորհուրդներին,- նրանք էլ են պատժվելու ըստ իրենց անօրենությունների։


Եվ իմ ժողովրդին թող սովորեցնեն ընտրություն կատարել սրբի ու պղծվածի, անարատի ու արատավորվածի միջև։


Արյան դատաստանի ժամանակ նրանք քննիչ թող լինեն, ըստ իմ օրենքների դատաստան անեն և ըստ իմ կանոնների իրավունք գործադրեն։ Բոլոր տոներին իմ օրենքներն ու հրահանգները թող պահեն, շաբաթներս սուրբ պահեն։


Վայը վայի վրա է լինելու, գույժը՝ գույժի։ Մարգարեներից տեսիլքներ են խնդրելու, քահանայից՝ դյուրացնող օրենքներ, ծերերից՝ խորհուրդներ, բայց չեն գտնելու։


Որպեսզի կարողանաք տարբերել սուրբը պիղծից, մաքուրը՝ անմաքուրից,


դասակարգելու ըստ մաքուրի և ըստ անմաքուրի և ուսուցանելու Իսրայելի որդիներին, թե ո՛ր կենդանիները կարելի է ուտել, և որոնք՝ ոչ”»։


Երբ քահանան զննի նրան և տեսնի, որ ճաղատացած մասի վերքի տեսքը սպիտակ է կամ կարմրավուն, նման մարմնի մաշկի վրայի բորոտության,


Տարբերակե՛ք մաքուր անասունները անմաքուր անասուններից, մաքուր թռչունները՝ անմաքուրներից, ձեզ մի՛ պղծեք անմաքուր անասուններով, թռչուններով ու երկրի ամեն տեսակ սողուններով, որոնց ես առանձնացրել եմ ձեզ համար՝ իբրև անմաքուրների։


Քահանայի շուրթերը գիտություն պիտի պահպանեն, և նրա բերանից օրենք պիտի փնտրեն, քանի որ Ամենակալ Տիրոջ պատգամաբեր է։


Իսկ դուք խոտորվեցիք ճանապարհից, շատերին տկարացրիք օրենքով և ապականեցիք Ղևիի ուխտը,- ասում է Ամենակալ Տերը։


Եվ այսպես, «Աստծու անունը ձեր պատճառով հայհոյվում է հեթանոսների մեջ» (Ես. 52.5), ինչպես որ գրված է։


Հեղին շատ էր ծերացել։ Նա լսեց այն ամենի մասին, ինչ նրա որդիներն անում էին Իսրայելի որդիների նկատմամբ, և թե մերձենում էին Վկայության խորանի դռանը ծառայող կանանց։


Ինչո՞ւ ես ժպիրհ աչքով նայում իմ խնկերին ու զոհերին և ինձանից ավելի ես փառավորում քո որդիներին՝ թույլ տալով, որ նրանք ուտեն Իսրայելի մատուցած բոլոր զոհերի երախայրիքը”։