Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




ԵԶԵԿԻԵԼ 36:20 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

20 Նրանք մտան ազգերի մեջ, և ուր որ մտան, այնտեղ էլ պղծեցին իմ սուրբ անունը, երբ նրանց ասացին. “Սրանք Տիրոջ ժողովուրդն են, բայց դուրս ելան նրա երկրից”։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

20 Եվ երբ եկան այն ազգերի մոտ, ուր եկել էին, պղծեցին իմ սուրբ անունը, ու նրանց մասին ասվեց. “Սրանք Տիրոջ ժողովուրդն են, բայց նրա երկրից դուրս են եկել”։

Տես գլուխը Պատճենել




ԵԶԵԿԻԵԼ 36:20
15 Խաչաձեւ Հղումներ  

բայց քանի որ դրանով թշնամիներին առիթ տվեցիր Տիրոջը հայհոյելու, քեզանից ծնվելիք որդիդ պետք է մեռնի»։


Եզեկիան ձեզ թող Տիրոջով չհուսադրի՝ ասելով, թե “Տերը մեզ անպայման կփրկի և այս քաղաքը չի մատնի Ասորեստանի արքայի ձեռքը”։


Երկրի բոլոր աստվածներից ո՞ր մեկը կարողացավ իր երկիրն իմ ձեռքից փրկել, որ Տերը Երուսաղեմը փրկի իմ ձեռքից”»։


Բայց այժմ ինչո՞ւ եք այստեղ»։ Այսպես է ասում Տերը. «Իմ ժողովուրդը զուր տեղը քշվեց. նրանք ապշահար էին մնացել և լաց էին լինում»։ Այսպես է ասում Տերը. «Ձեր պատճառով իմ անունը մշտապես հայհոյվում է հեթանոսների մեջ։


«Չե՞ս տեսնում՝ ի՛նչ է խոսում այդ ժողովուրդը՝ ասելով. “Աստված, որ ընտրել էր երկու ազգատոհմերի, մերժեց նրանց”։ Այդպիսով նրանք զայրացնում են իմ ժողովրդին, կարծես նրանց համար նա այլևս ազգ չէ»։


Սակայն նրանցից սակավաթիվ մարդկանց զերծ եմ թողնելու սովից, սրից ու ժանտախտից, որպեսզի իրենց բոլոր անօրենությունները պատմեն այն ազգերի մեջ, ուր մտնելու են։ Ու կիմանան, որ ես եմ Տերը”»։


նրանում ողջ մնացած ստորները դուրս են բերելու իրենց տղաներին ու աղջիկներին։ Ահա նրանք դուրս են գալու ձեզ մոտ նրանց հետ, և դուք տեսնելու եք նրանց ճանապարհներն ու խորհուրդները և զղջալու եք այն չարիքի համար, որ բերել եմ Երուսաղեմի վրա, բոլոր այն չարիքների համար, որ բերել եմ նրա վրա։


Անունս էլ սուրբ է ճանաչվելու իմ ժողովրդի՝ Իսրայելի մեջ ու այլևս չի պղծվելու։ Եվ երկրի բոլոր ազգերը կիմանան, որ ես եմ Տերը՝ Իսրայելի սուրբը։


Քո սերնդից ոչ մեկին իշխանի [𝕸 Մոլեխի] ծառայությանը չհանձնես և դրանով իմ անունը չպղծես, քանզի ես եմ Տերը։


Եվ այսպես, «Աստծու անունը ձեր պատճառով հայհոյվում է հեթանոսների մեջ» (Ես. 52.5), ինչպես որ գրված է։


Քանանացիներն ու երկրի բոլոր բնակիչները, այդ լսելով, կպաշարեն և կջնջեն մեզ երկրի երեսից։ Այն ժամանակ ի՞նչ պիտի անես քո մեծ անվան համար»։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ