Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




ԵՐԵՄԻԱ 2:8 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

8 Եվ քահանաները չասացին. “Ո՞ւր է Տերը”։ Իմ օրենսգետներն ինձ չճանաչեցին, հովիվներն ամբարշտացան իմ դեմ, և մարգարեները Բահաղի անունով մարգարեություն արին ու անօգուտ բաների հետևից գնացին»։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

8 Քահանաները չասացին. "Որտե՞ղ է Տերը", և օրենքի ուսուցիչներն ինձ չճանաչեցին, հովիվներն ապստամբեցին իմ դեմ, մարգարեները Բահաղով մարգարեացան և անպիտան բաների հետևից գնացին”։

Տես գլուխը Պատճենել




ԵՐԵՄԻԱ 2:8
35 Խաչաձեւ Հղումներ  

Եղիան ասաց ժողովրդին. «Միայն ես եմ մնացել Տիրոջ մարգարե, Բահաղի մարգարեները չորս հարյուր հիսուն հոգի են, մեհյանների կռապաշտ մարգարեները՝ չորս հարյուր։


Երբ երեկոն մոտենում էր, նրանք դեռ ոգեկոչում էին մինչև զոհ մատուցելու ժամանակը, սակայն ոչ մի ձայն չկար։ Այն ժամանակ թեզբացի Եղիան խոսեց Գարշելիքի մարգարեների հետ՝ ասելով. «Հեռո՛ւ կանգնեք, հիմա ես եմ իմ ողջակեզն անելու»։ Նրանք գնացին հեռացան։


Եղիան ասաց ժողովրդին. «Բռնե՛ք Բահաղի մարգարեներին, որ նրանցից ոչ ոք չփախչի»։ Նրանց բռնեցին։ Եղիան ամենքին իջեցրեց Կիսոնի հեղեղատն ու այնտեղ կոտորեց նրանց։


Սակայն մեկը չի ասել. «Ո՞ւր է Աստված, որ այս ամենն ստեղծել է, որ կարգում է գիշերային պահակության ժամերը,


Արդարև, նրանք մոլորված են գինիով, նրանք իրենց կորցրին ցքիի համար. քահանան ու մարգարեն ցքիի պատճառով հիմարացան, գինու պատճառով ապականվեցին. օղով հարբած՝ նրանք բարբաջեցին ու մոլորվեցին, որովհետև դա ինքնին ցնորք է։


քանի որ Տերը ձեզ հիմարության ոգի խմեցրեց և խցանեց ձեր, ձեր մարգարեների, ձեր իշխանների ու ձեր ծածկատեսների աչքերը։


մի ժողովրդի համար, որից ո՛չ շահ և ո՛չ էլ օժանդակություն ու օգուտ է լինելու իրենց, այլ ամոթ ու նախատինք»։


Հովիվներն անմտացան և Տիրոջը չփնտրեցին, դրա համար ողջ հոտը չճանաչեց նրանց ու ցիրուցան եղան։


Բազում հովիվներ ապականեցին իմ այգին, եղծեցին իմ բաժինը, իմ ցանկալի դաշտը խոպան անապատ դարձրին.


Տե՛ր, ո՛վ իմ զորություն, իմ օգնություն և չար օրերի իմ ապավեն. աշխարհի ծայրերից հեթանոսները քեզ մոտ են գալու և ասելու. «Ինչպե՜ս էին սուտ կուռքեր ստեղծում մեր հայրերը, իսկ նրանցից օգուտ չկար։


Իսկ նրանք ասացին. «Եկե՛ք մի բան մտածենք Երեմիայի դեմ, քանզի օրենքը չի կորչի քահանայից, խորհուրդը՝ իմաստուններից և խոսքը՝ մարգարեից։ Եկե՛ք նրան լեզվով ջախջախենք և նրա բոլոր խոսքերին ականջ չդնենք»։


որ ազգերն իրենց աստվածներին փոխեն, թեև նրանք աստվածներ էլ չեն, բայց իմ ժողովուրդն իր փառքը փոխանակեց նրանց հետ, որոնցից օգուտ չի ունենալու։


Չասացին. “Ո՞ւր է Տերը, որ մեզ հանեց եգիպտացիների երկրից և առաջնորդեց մեզ անապատում, անեզր և անուղի, անջուր և անպտուղ երկրում, մահվան ստվերների մեջ, այն երկրում, որտեղով մարդ չէր անցել, և որտեղ չէր բնակվել մարդու որդին։


Իմ ժողովրդի իշխաններն ինձ չճանաչեցին, որովհետև նրանք ոչ թե խելացի, այլ անմիտ որդիներ են. չարություն գործելիս իմաստուն են, իսկ բարի բան անել չգիտեն։


Մարգարեները սուտ մարգարեություն են անում, քահանաները ծափահարում են նրանց, և իմ ժողովուրդը սիրեց այդ։ Իսկ ի՞նչ եք անելու դրանից հետո»։


Իսկ եթե դուք սուտ խոսքերին ապավինեք, ինչից ոչ մի օգուտ չեք ունենալու,


դրա համար էլ այսպես է ասում Զորությունների Տերը՝ Իսրայելի Աստվածը. “Ահավասիկ այդ ժողովրդին վտանգով եմ կերակրելու և դառնության ջուր եմ խմեցնելու։


Նրա քահանաներն իմ օրենքներն էին անարգում և իմ սրբությունները պղծում. մաքուրի ու պիղծի միջև ընտրություն չէին անում, արատավորն անարատից չէին զատում. իմ շաբաթների վրա աչք էին փակում և իմ շաբաթները պղծում էին իրենց մեջ։


«Մարդո՛ւ որդի, մարգարեացի՛ր Իսրայելի հովիվների վրա, մարգարեացի՛ր ու այդ հովիվներին ասա՛. “Տերը՝ Աստված, այսպես է ասում. ո՛վ հովիվներ Իսրայելի, մի՞թե հովիվներն իրենք իրենց են արածեցնում. չէ՞ որ հովիվները հոտերն են արածեցնում։


Իմ ժողովուրդը նմանվեց նրան, որի մեջ գիտություն չկա։ Քանի որ դու մերժեցիր գիտությունը, ես էլ քեզ կմերժեմ, որպեսզի քահանայություն չանես ինձ համար. մոռացար քո Աստծու օրենքը, ես էլ կմոռանամ քո որդիներին։


Ի՞նչ օգուտ ունի քանդակը, որ քանդակեցին այն, որպես ձուլածո այն ստեղծեցին, մի սուտ պատկեր, քանի որ նա, ով ստեղծեց, հույսը դրեց իր ստեղծածի վրա՝ իր համար անօգուտ կուռքեր շինելու։


Ի՞նչ օգուտ կունենա մարդ, եթե ամբողջ աշխարհը շահի, բայց իր կյանքը վնասի։ Կամ մարդ ի՞նչ փրկագին կարող է տալ իր կյանքի դիմաց։


Վա՜յ ձեզ՝ Օրենքի ուսուցիչների՛դ, որ թաքցնում եք գիտության բանալիները. դուք չեք մտնում և մտնողներին էլ արգելում եք»։


Եվ այդ բանը պիտի անեն ձեզ էլ, որովհետև չճանաչեցին ո՛չ Հորը և ո՛չ էլ ինձ։


և չեք ճանաչում նրան։ Բայց ես ճանաչում եմ նրան. և եթե ասեմ, թե նրան չեմ ճանաչում, ձեզ նման ստախոս կլինեմ. սակայն ես ճանաչում եմ նրան և նրա խոսքը պահում եմ։


Ընդհակառակը, հրաժարվեցինք քողարկված ամոթալի գործերից, որպեսզի խորամանկությամբ չընթանանք և Աստծու խոսքը չնենգափոխենք, այլ ճշմարտությունը հայտնելով՝ մենք մեզ ներկայացնում ենք ամեն մարդու խղճին՝ Աստծու առաջ։


Քո իրավունքները կպատմեն Հակոբին, քո օրենքները՝ Իսրայելին։ Քո զոհասեղանի վրա նրանք մշտապես խունկ պիտի ծխեն քո արդար բարկությունը մեղմելու համար։


Մի՛ գնացեք սուտ աստվածների հետևից, որոնք ձեզ ոչ մի օգուտ չեն տա և չեն փրկի, քանի որ նրանք աստվածներ չեն։


Հեղի քահանայի որդիներն անզգամ էին և չէին երկյուղում Տիրոջից։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ