“Ուստի կենդանի եմ ես,- ասում է Ամենակալ Տերը,- հզոր ձեռքով, բարձրացած բազկով ու հորդացող ցասումով եմ թագավորելու ձեզ վրա։
ԵԶԵԿԻԵԼ 22:22 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ ինչպես որ արծաթն է ձուլվում քուրայում, այնպես էլ դուք եք ձուլվելու դրա մեջ։ Եվ կիմանաք, որ ես՝ Տերս եմ իմ զայրույթը ձեզ վրա թափել”»։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Ինչպես որ արծաթն է հալվում հալոցում, նույնպես էլ դուք պիտի հալվեք նրա մեջ և պիտի իմանաք, որ Տերը՝ ես եմ իմ զայրույթը թափել ձեզ վրա”»։ |
“Ուստի կենդանի եմ ես,- ասում է Ամենակալ Տերը,- հզոր ձեռքով, բարձրացած բազկով ու հորդացող ցասումով եմ թագավորելու ձեզ վրա։
Սակայն նրանք իմ դեմ ապստամբեցին և չուզեցին ինձ անսալ։ Յուրաքանչյուր ոք իր կուռքերն իր աչքերից դեն չնետեց. եգիպտացիների ընթացքը չթողեցին։ Ես էլ ասացի, որ իմ զայրույթն եմ թափելու նրանց վրա, իմ բարկությունն եմ ի կատար ածելու նրանց վրա եգիպտացիների մեջ։
Եվ նրանց վրա թափեցի իմ զայրույթը՝ իմ բարկության հրով նրանց ոչնչացնելու։ Ըստ նրանց ճանապարհի էլ նրանց գլխին բերեցի”»,- ասում է Տերը՝ Աստված։
Բարկությունս թափեցի նրանց վրա այն արյան համար, որ թափել էին այդ երկրում, և որ իրենց կուռքերով պղծել էին այն։
Աչքս քեզ չի խնայելու, ոչ էլ ողորմելու եմ, որովհետև ըստ քո բռնած ճանապարհի հատուցել եմ տալու քեզ, և քո կուռքերը քո մեջ են մնալու։ Պիտի իմանաս, որ ես եմ Տերը, որ հարվածում եմ քեզ։
Հուդայի իշխանները նմանվեցին նրանց, որ փոփոխում են սահմանները. նրանց վրա ջրի պես կթափեմ իմ ասպատակությունը։
Եվ տաճարից լսեցի մի բարձր ձայն, որ ասում էր յոթ հրեշտակներին. «Գնացե՛ք, Աստծու ցասման յոթ գավաթները թափե՛ք երկրի վրա»։