Առցանց Աստվածաշունչ

Գովազդներ


Ամբողջ Աստվածաշունչը Հին Կտակարան Նոր Կտակարան




ԵԶԵԿԻԵԼ 21:16 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

Եվ սուրը տվեց պատրաստի վիճակում՝ ձեռքում բռնելու։ Այն սրված է, պատրաստ՝ ջարդարարի ձեռքը տալու համար։

Տես գլուխը

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

Աջ կո՛ղմն անցիր կամ ձախ կո՛ղմն անցիր, որ կողմը քո շեղբը դարձել է։

Տես գլուխը



ԵԶԵԿԻԵԼ 21:16
8 Խաչաձեւ Հղումներ  

Մի՞թե ողջ երկիրն առջևդ չէ. բաժանվի՛ր ինձնից։ Եթե դու ձախ գնաս, ես աջ կգնամ, իսկ եթե դու աջ գնաս, ես ձախ կգնամ»։


Եվ եթե այն երկրի վրա սուր բերեմ ու սրին ասեմ՝ անցնելու ես երկրի միջով, նրան միջից մարդ ու անասուն վերացնեմ,


Ձեր ավագ քույրը Սամարիան է, որ իր դուստրերի հետ բնակվում է քո ձախ կողմում, իսկ կրտսեր քույրը՝ Սոդոմը, որ իր դուստրերի հետ բնակվում է քո աջ կողմում։


որպեսզի մեծ կոտորած անես։ Սրվի՛ր ու շողշողա՛, պատրաստվի՛ր հարվածելու, կոտորի՛ր, արհամարհի՛ր, որդյա՛կ իմ, կտրի՛ր ամեն ծառ”։


Աղաղակի՛ր, ճի՛չ բարձրացրու, մարդո՛ւ որդի, որովհետև սուրը եկել-հասել է իմ ժողովրդի և Իսրայելի իշխանների վրա։ Նրանք պանդուխտ են լինելու, քանի որ սուրը հասել է իմ ժողովրդի վրա։ Ուստի ձեռքերով ծա՛փ զարկիր,


որպեսզի նրանց սրտերը թուլանան, նրանց բոլոր դռներին տկարները բազմանան, որովհետև մատնված են սրի քաշվելու։ Սուրը փայլով գեղեցկացել է, պիտանի դարձել՝ սպանելու համար։


Եվ ամեն արարած կիմանա, որ ես՝ Տերս եմ վառել այն, ու դա չի հանգչելու”»։


Ժանտախտ եմ ուղարկելու քեզ վրա և արյուն՝ քո հրապարակներին։ Քո մեջ ընկնելու են խոցվածները սրերից, որ քեզ վրա են թափվելու տարբեր կողմերից։ Ու կիմանան, որ ես եմ Տերը։