Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ԵԶԵԿԻԵԼ 21:17 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

17 Աղաղակի՛ր, ճի՛չ բարձրացրու, մարդո՛ւ որդի, որովհետև սուրը եկել-հասել է իմ ժողովրդի և Իսրայելի իշխանների վրա։ Նրանք պանդուխտ են լինելու, քանի որ սուրը հասել է իմ ժողովրդի վրա։ Ուստի ձեռքերով ծա՛փ զարկիր,

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

17 Ես էլ ձեռքերս միմյանց պիտի խփեմ և իմ զայրույթը պիտի հագեցնեմ։ Տերը՝ ես եմ խոսել»։

Տես գլուխը Պատճենել




ԵԶԵԿԻԵԼ 21:17
13 Խաչաձեւ Հղումներ  

Նրանց վրա իմ բարկությունն ու ցասումը ի կատար կածվի, ու կմխիթարվեմ։ Եվ կիմանան, որ ես՝ Տերս, խոսեցի իմ վրեժխնդրությամբ, որպեսզի իրենց վրա իմ բարկությունն ի կատար ածեի։


«Մարդո՛ւ որդի, մարգարեացի՛ր ու ասա՛. “Ամենակալ Տերն այսպես է ասում. Սո՛ւր, սո՛ւր, սրվի՛ր ու մոլեգնի՛ր,


Եվ աղաղակեց և ասաց ինձ. «Ահա, նրանք, որ ելնում են հյուսիսի երկիրը, հանդարտեցրին իմ բարկությունը հյուսիսի երկրում»։


Ահա ծափ եմ զարկելու քո կատարած գործերի և քո մեջ կատարված արյունահեղության համար։


Զայրույթս քեզ վրա եմ թափելու և խնամքս քո վրայից վերցնելու եմ. հանգստանալու եմ և այլևս հոգ չեմ անելու։


Դրա համար էլ այսպես է ասում Տերը՝ Զորությունների Տերը, Իսրայելի Հզորը. «Վա՜յ ձեզ, Իսրայելի հզորնե՛ր, բարկությունն իմ այլևս չի դադարելու իմ հակառակորդների հանդեպ, դատ ու դատաստանով պիտի պատժեմ իմ թշնամիներին։


Տերն ինչպես որ ուրախանում էր ձեր մեջ ձեզ բարություն անելով ու ձեզ բազմացնելով, Տերը նույն ձևով կուրախանա ձեզ կոտորելով, և դուք կվերանաք այն երկրից, ուր մտնելու եք՝ այն ժառանգելու։


Բաղակը բարկացավ Բաղաամի վրա և ափերն իրար զարկեց։ Բաղակն ասաց Բաղաամին. «Ես քեզ կանչեցի, որպեսզի անիծես իմ թշնամիներին, իսկ դու ահա օրհնելով օրհնեցիր նրանց երեք անգամ։


Եվ սուրը տվեց պատրաստի վիճակում՝ ձեռքում բռնելու։ Այն սրված է, պատրաստ՝ ջարդարարի ձեռքը տալու համար։


որովհետև ասածս արդարացավ։ Եվ ի՞նչ է, ազգը փրկվելո՞ւ է։ “Դա չի՛ լինելու”,- ասում է Տերը՝ Աստված։


Դուրս մի՛ ելեք դեպի հանդերը և մի՛ գնացեք ճանապարհներով, որովհետև ամենուր թշնամիների սուրն է շրջապատել։


Իմ գերությունից հետո զղջացի. երբ խելքի եկա, իմ ամոթալի օրերի համար հոգոց հանեցի և քեզ ցույց տվեցի, որ իմ տղայության պատճառով նախատինք կրեցի”։


Հիշելու եք ձեր չար ճանապարհներն ու ձեր ոչ բարի ընթացքը, և դուք զզվելու եք ձեր բոլոր անօրենություններից ու գարշելի արարքներից։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ