սակայն սպանողների որդիներին չսպանեց, որովհետև, ինչպես գրված է Մովսեսի օրենքի գրքում, Տերը պատվիրել է՝ ասելով. «Թող հայրերը չմեռնեն որդիների պատճառով, ոչ էլ որդիները մեռնեն հայրերի պատճառով, այլ ամեն ոք իր մեղքի համար թող մեռնի»։
ԵԶԵԿԻԵԼ 18:4 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ որովհետև բոլորի հոգիներն էլ իմն են՝ ինչպես հորը, այնպես էլ որդունը. ով մեղանչի, հենց ինքն էլ պիտի մեռնի։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Ահա բոլոր հոգիներն իմն են. ինչպես հոր հոգին, նույնպես և որդու հոգին իմն է. մեղանչող հոգին ինքը պիտի մեռնի։ |
սակայն սպանողների որդիներին չսպանեց, որովհետև, ինչպես գրված է Մովսեսի օրենքի գրքում, Տերը պատվիրել է՝ ասելով. «Թող հայրերը չմեռնեն որդիների պատճառով, ոչ էլ որդիները մեռնեն հայրերի պատճառով, այլ ամեն ոք իր մեղքի համար թող մեռնի»։
Այսպես է ասում Տերը՝ Աստված, որ ստեղծեց երկինքը և կանգնեցրեց այն, հաստատեց երկիրն ու ամեն բան, ինչ կա նրա վրա, շունչ տվեց այնտեղ գտնվող մարդկանց, հոգի՝ բոլոր նրանց, ովքեր ոտք են դնում երկրի վրա.
Ես հավիտյան վրեժխնդիր չեմ լինելու ձեզնից և ոչ էլ մշտապես բարկանալու եմ ձեզ վրա, քանզի հոգին ինձնից է բխում, և ամեն շունչ ես եմ ստեղծել։
Ով մեղանչի, հենց ինքն էլ պիտի մեռնի, իսկ որդին հոր մեղքի տակ չպիտի ընկնի, ոչ էլ հայրը՝ իր որդու անիրավությունների։ Արդարի արդարությունն իր վրա է լինելու, անօրենի անօրենությունը՝ իր»։
Երբ անօրենին ասեմ՝ հաստատապես կմեռնես, և դու նրան չզգուշացնես, ոչ էլ անօրենին ասես, որ զգուշանա, հետ դառնա իր չար ճանապարհից ու ապրի, այդ անօրենն իր անօրենության մեջ կմեռնի, իսկ նրա արյունը քեզնից կպահանջեմ։
Երբ ես մեղավորին ասեմ, թե՝ հաստատ կմեռնես, իսկ դու չխոսես ու ամբարիշտին չզգուշացնես իր ճանապարհից, ինքը՝ անօրենն իր անօրենության մեջ կմեռնի, բայց նրա արյունը քեզնից կպահանջեմ։
Տիրոջ խոսքի հայտնությունն Իսրայելին։ Ասաց Տերը, որ տարածեց երկինքն ու գցեց երկրի հիմքերը և ստեղծում է մարդու հոգին նրա մեջ.
Մովսեսն ու Ահարոնը, երեսնիվայր ընկնելով, ասացին. «Ո՛վ Աստված, Աստված հոգիների ու բոլոր մարմինների, եթե մի մարդ մեղանչեց, ողջ ժողովրդի՞ վրա պիտի գա Տիրոջ բարկությունը»։
որովհետև մեղքի հատուցումը մահն է, իսկ Աստծու շնորհը՝ հավիտենական կյանքը մեր Տեր Քրիստոս Հիսուսի միջոցով։
Բայց Սուրբ Գիրքը ամեն ինչ արգելափակեց մեղքի տակ, որպեսզի խոստումը հավատացյալներին տրվի Հիսուս Քրիստոսի նկատմամբ ունեցած հավատով։
Հայրերը չպետք է մեռնեն որդիների փոխարեն, ոչ էլ որդիները պետք է մեռնեն հայրերի փոխարեն։ Ամեն մարդ պետք է մեռնի իր գործած մեղքերի համար։
Հիրավի, եթե պատկառում ենք մեր մարմնավոր հայրերից, որոնք մեզ խրատում են, որչա՜փ առավել պետք է հնազանդվենք հոգիների Հորը, որ ապրենք։