Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




ԵԶԵԿԻԵԼ 18:20 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

20 Ով մեղանչի, հենց ինքն էլ պիտի մեռնի, իսկ որդին հոր մեղքի տակ չպիտի ընկնի, ոչ էլ հայրը՝ իր որդու անիրավությունների։ Արդարի արդարությունն իր վրա է լինելու, անօրենի անօրենությունը՝ իր»։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

20 Հոգին, որ մեղանչում է, պիտի մեռնի, որդին հոր անօրենությունը չպիտի կրի, և հայրը չպիտի կրի որդու անօրենությունը. արդարի արդարությունն իր վրա պիտի լինի, ամբարիշտի ամբարշտությունն էլ իր վրա պիտի լինի։

Տես գլուխը Պատճենել




ԵԶԵԿԻԵԼ 18:20
34 Խաչաձեւ Հղումներ  

և ամբողջ Իսրայելը կողբա ու կթաղի նրան։ Հերոբովամի մարդկանցից միայն նրա որդին կմտնի գերեզման, քանի որ Տերը՝ Իսրայելի Աստվածը, Հերոբովամի տանը միայն նրա մեջ մի բարի բան տեսավ։


ապա լսի՛ր նրան երկնքում ու քավությո՛ւն արա նրան։ Դատի՛ր քո ժողովրդին՝ Իսրայելին, դատապարտի՛ր անօրենին ու նրանից պահանջի՛ր նրա կատարած մեղքի հատուցումը, իսկ արդարին արդարացրո՛ւ՝ հատուցելով նրան ըստ իր արդարության։


սակայն սպանողների որդիներին չսպանեց, որովհետև, ինչպես գրված է Մովսեսի օրենքի գրքում, Տերը պատվիրել է՝ ասելով. «Թող հայրերը չմեռնեն որդիների պատճառով, ոչ էլ որդիները մեռնեն հայրերի պատճառով, այլ ամեն ոք իր մեղքի համար թող մեռնի»։


Բայց նրանց որդիներին չսպանեց, ինչպես գրված է Տիրոջ օրենքների ուխտի մեջ, և ինչպես պատվիրել է Տերը՝ ասելով. «Հայրերը չպետք է մեռնեն որդիների փոխարեն, և որդիները չպետք է մեռնեն հայրերի փոխարեն, այլ ամեն ոք պետք է իր մեղքերի համար մեռնի»։


ապա դու երկնքում լսելով՝ կատարի՛ր քո ծառաների դատը, արժանի՛ն հատուցիր անօրենին՝ նրա գլխին թափելով իր արածը, և արդարացրո՛ւ արդարին ու ամեն մեկին հատուցի՛ր ըստ իր արդարության չափի։


ապա դու երկնքում՝ քո բնակության վայրում, լսի՛ր ու բժշկի՛ր և ամեն մեկին տո՛ւր ըստ իր սրտի, ինչպես որ դու ես ճանաչում նրա սիրտը, քանի որ միայն դու գիտես մարդկանց սրտերը,


Տերն ասաց Մովսեսին. «Եթե մեկը մեղանչի իմ առաջ, կջնջեմ նրան իմ մատյանից։


նրան իր ցավերից, նրան լույս ցույց տալ և օժտել իմաստությամբ, արդարացնել արդարին, որը հոժարակամ ծառայեց շատերին և իր վրա է վերցնելու նրանց մեղքերը։


Իսկ եթե այնտեղ լինեն այն երեք մարդիկ՝ Նոյը, Հոբն ու Դանիելը, նրանք են միայն փրկվելու իրենց արդարության շնորհիվ»,- ասում է Ամենակալ Տերը։


այդ մարդիկ էլ այնտեղ լինեն, կենդանի եմ ես,- ասում է Ամենակալ Տերը,- եթե տղաներ ու աղջիկներ էլ ունենան, ոչ մեկն էլ չի փրկվելու, այլ միայն նրանք երեքը, իսկ երկիրը հիմնահատակ ավերվելու է։


իր դրամը փոխ տա, վաշխով ու տոկոսով էլ հետ պահանջի, նա չպիտի ապրի. ով այս բոլոր անօրենությունները գործի, հաստատապես պիտի մեռնի, իր արյունն էլ իր վրա պիտի լինի։


Ուստի ձեզնից յուրաքանչյուրին ըստ իր բռնած ճանապարհի եմ դատելու, ո՛վ Իսրայելի տուն,- ասում է Ամենակալ Տերը։- Դարձե՛ք և հե՛տ կանգնեք ձեր բոլոր ամբարշտություններից, և անիրավության համար տանջանքների չեք մատնվի։


որովհետև բոլորի հոգիներն էլ իմն են՝ ինչպես հորը, այնպես էլ որդունը. ով մեղանչի, հենց ինքն էլ պիտի մեռնի։


«Եվ դո՛ւ, մարդո՛ւ որդի, Իսրայելի տանն ասա՛. “Այսպես խոսե՛ք ու ասե՛ք. մեր մոլորություններն ու անօրենությունները մեր մեջ են, և մենք դրանց մեջ մաշվում ենք, ինչպե՞ս ապրենք”։


Իսկ եթե դետը տեսնի, որ սուրը գալիս է, բայց փողով նշան չտա, ժողովուրդն էլ չզգուշանա, վրա հասած սուրը նրանցից մեկին բռնի, ապա սա իր անօրենության պատճառով բռնված կլինի. բայց սրա արյունը դետից եմ պահանջելու”։


Դու կննջես քո ձախ կողքի վրա և Իսրայելի տան անիրավություններն էլ կդնես դրա վրա՝ ըստ այն օրերի թվի, որ ննջելու ես դրա վրա՝ հարյուր իննսուն օր, և նրանց անիրավությունները կկրես։


«Ինչո՞ւ մեղքի զոհը չկերաք սուրբ վայրում։ Չէ՞ որ այն սրբությունների սրբություն է, որ տրվել էր ձեզ ուտելու, որպեսզի վերացնեք ժողովրդի մեղքերը և նրանց համար քավություն անեք Տիրոջ առաջ։


Նոխազը, իր վրա վերցնելով նրանց անիրավությունները, իր հետ պիտի տանի մի անկոխ վայր. նոխազին պիտի արձակի դեպի անապատ։


Ով ուտի այն, մեղք գործած կլինի, որովհետև Տիրոջ սրբությունն է պղծած լինում։ Նրանք, ովքեր կուտեն, կվերանան իրենց ժողովրդի միջից։


«Եթե մեկը մեղանչի, երբ հրավիրվի երդումով վկայություն տալու մի բանի մասին, որ տեսել է կամ տեղյակ է, և չհայտնի, մեղքի տակ կընկնի։


Այն անձը, որ անգիտակցաբար վրիպի՝ կատարելով բաներ, որոնք դեմ են Տիրոջ պատվիրաններին և մեղանչի, սակայն ընդունի իր մեղքը,


որովհետև արհամարհեց Տիրոջ խոսքը և նրա պատվիրաններն անտեսեց։ Այն անձը թող բնաջնջվի իր ժողովրդի միջից, քանի որ նրա մեղքն իր մեջ է”»։


Եվ Տերն ասաց Ահարոնին. «Դու, քո որդիներն ու քո նահապետական տունը պատասխանատու եք սրբությունների նկատմամբ կատարվող մեղսագործությունների համար, ինչպես նաև դու և քո որդիներն եք կրելու ձեր քահանայագործության ժամանակ ձեր կատարած զանցանքների պատասխանատվությունը։


Որովհետև Մարդու Որդին գալու է իր Հոր փառքով, իր հրեշտակներով հանդերձ, և այն ժամանակ յուրաքանչյուրին հատուցելու է ըստ նրա գործերի։


Հայրերը չպետք է մեռնեն որդիների փոխարեն, ոչ էլ որդիները պետք է մեռնեն հայրերի փոխարեն։ Ամեն մարդ պետք է մեռնի իր գործած մեղքերի համար։


նույնպես և Քրիստոսը մեկ անգամ որպես պատարագ մատուցվեց՝ շատերի մեղքերը վերացնելու համար. իսկ երկրորդ անգամ, առանց մեղքի, պիտի հայտնվի նրանց, որոնք սպասում են իրեն՝ հավատով փրկվելու համար։


Նա մեր մեղքերն իր մարմնով բարձրացրեց խաչափայտի վրա, որպեսզի մենք, զերծ լինելով մեղքերից, արդարության կենակից լինենք. նրա վերքերով բժշկվեցիք դուք։


Նրանց որդիներին մահվան պիտի մատնեմ, և բոլոր եկեղեցիները պիտի իմանան, որ ես եմ, որ զննում եմ երիկամներն ու սրտերը և հատուցելու եմ ձեզ՝ յուրաքանչյուրիդ ըստ իր գործերի։


Եվ տեսա մեծ ու փոքր մեռելների, որոնք կանգնել էին գահի առաջ։ Բացվեցին գրքեր, բացվեց նաև մեկ այլ գիրք՝ Կյանքի գիրքը։ Մեռելները դատվեցին ըստ գրվածքների՝ իրենց գործերի համաձայն։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ