Բաբելոնի արքան նրա փոխարեն թագավոր նստեցրեց նրա որդուն՝ Մեթթանիային, և նրա անունը դրեց Սեդեկիա։
ԵԶԵԿԻԵԼ 17:5 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Վերցրեց նաև երկրի սերմից, դաշտի երեսին տնկի դրեց և այն առատ ջրերի մոտ՝ երևացող մի տեղում հաստատեց։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Վերցրեց այն երկրի սերմից ու այն ցանեց մի պարարտ արտում. դրեց հորդառատ ջրերի մոտ, տնկեց ուռենու նման։ |
Բաբելոնի արքան նրա փոխարեն թագավոր նստեցրեց նրա որդուն՝ Մեթթանիային, և նրա անունը դրեց Սեդեկիա։
Տնկեցիր նրանց, և նրանք արմատ գցեցին, որդիներ ունեցան, պտուղ տվեցին։ Դու, Տե՛ր, նրանց շուրթերին ես, սակայն հեռու ես նրանց երիկամներից։
Հովակիմի որդի Հեքոնիայի փոխարեն թագավորեց Հովսիայի որդի Սեդեկիան, որին Հուդայի երկրի վրա թագավոր կարգեց բաբելացիների Նաբուքոդոնոսոր արքան։
Թագավորական սերնդից մեկին պիտի վերցնի, նրա հետ ուխտ պիտի դնի և նրան հավատարմության երդում անել պիտի տա։ Երկրի իշխաններին էլ պիտի վերացնի, որպեսզի թագավորությունը տկարանա,
Բուսնեց և ցածր ու փոքր որթատունկ դարձավ, որի ոստերը ձգվեցին դեպի վեր, իսկ արմատները տարածվեցին իր տակ։ Նա փարթամ որթատունկ դարձավ, ողկույզներ տվեց, շիվերն արձակեց։
Ջուրը նրան սնուցել էր. խորքային ջրերը նրան բարձրացրել էին, նրա գետերն էին բերել իր տունկերի շուրջը, իր ջրանցքներն էին տարածել դաշտի բոլոր ծառերի ուղղությամբ։
Դրա համար էլ նա բարձրացավ ավելի վեր, քան դաշտի բոլոր ծառերը. նրա ոստերը տարածվեցին, ճյուղերը բարձրացան՝ շնորհիվ առատ ջրերի։