Տերը բարկացել էր Երուսաղեմի ու Հուդայի երկրի վրա այն աստիճան, որ Տերը նրանցից երես թեքեց։ Սեդեկիան ապստամբեց բաբելացիների արքայի դեմ։
ԵԶԵԿԻԵԼ 17:12 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ «Մարդո՛ւ որդի, ասա՛ Իսրայելի տանը՝ դառնացնող ժողովրդին. չգիտե՞ք, թե այդ ի՛նչ բան էր, որ ձեզ ասացի։ Երբ բաբելացիների թագավորը Երուսաղեմ գա, նրա թագավորին ու իշխաններին պիտի վերցնի և նրանց իր մոտ՝ Բաբելոն տանի։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ «Ապստամբների տանն ասա՛. “Մի՞թե չգիտեք, թե սրանք ի՛նչ են նշանակում”։ Ասա՛. “Ահա Երուսաղեմ եկավ Բաբելոնի թագավորը, վերցրեց նրա թագավորին ու նրա իշխանավորներին և նրանց տարավ իր մոտ՝ Բաբելոն։ |
Տերը բարկացել էր Երուսաղեմի ու Հուդայի երկրի վրա այն աստիճան, որ Տերը նրանցից երես թեքեց։ Սեդեկիան ապստամբեց բաբելացիների արքայի դեմ։
Լսի՛ր, երկի՛նք, և ակա՛նջ դիր, երկի՛ր, քանզի Տերը խոսեց. «Զավակներ ունեցա և մեծացրի, իսկ նրանք ինձ անարգեցին։
որ պիտի տարվեն նաև քո որդիներից շատերը, որոնք քեզնից են լինելու, որոնց դու ես ծնելու, տանելու և ներքինիներ են դարձնելու Բաբելոնի թագավորի պալատում»։
Իսկ Հուդայի երկրի Սեդեկիա արքային ու նրա իշխաններին պիտի մատնեմ իրենց թշնամիների ձեռքը, նրանց հոգիները պահանջողների ձեռքը, բաբելացիների արքայի զորքի ձեռքը, որ եկել հասել են նրանց վրա։
Հովակիմի որդի Հեքոնիայի փոխարեն թագավորեց Հովսիայի որդի Սեդեկիան, որին Հուդայի երկրի վրա թագավոր կարգեց բաբելացիների Նաբուքոդոնոսոր արքան։
Տերը զայրացել էր Երուսաղեմի և Հուդայի վրա այն աստիճան, որ նրանց իր աչքից գցեց. Սեդեկիան ապստամբեց բաբելացիների արքայի դեմ։
և ասա՛. “Ամենակալ Տերն այսպես է ասում. մի մեծ արծիվ՝ մեծաթև, երկայնատարած, խոշոր մագիլներով, մտադրվեց Լիբանան մտնել, մայրիների ամենաընտիրից վերցրեց,
Դու էլ, մարդո՛ւ որդի, լսի՛ր այն բաները, որ քեզ հետ խոսում եմ. դառնացնող ժողովրդի պես դառնացնող մի՛ եղիր, բա՛ց բերանդ ու կե՛ր, ինչ որ տալիս եմ քեզ»։
Եվ քո զորությունը վեմի պես մշտապես հաստատուն կլինի։ Մի՛ վախեցիր նրանցից ու մի՛ սարսափիր նրանց ներկայությունից, որովհետև նրանք դառնացնող ժողովուրդ են»։
Եվ եթե այնպես լինի, որ քո ժողովրդի որդիները քեզ ասեն. “Չե՞ս ասի մեզ, թե այդ ի՛նչ է քո ձեռքին”,-
Արդ, ինչպե՞ս չեք հասկանում, որ հացի համար չէ, որ ասացի ձեզ զգուշանալ փարիսեցիների ու սադուկեցիների խմորից»։
Ապա նրանց ասաց. «Այս առակը չեք հասկանում, ապա ինչպե՞ս պիտի հասկանաք մյուս բոլոր առակները։
Սակայն նրանք չէին ըմբռնում այս խոսքը, և դա ծածկված էր նրանցից, որ չիմանան. և վախենում էին այդ խոսքի մասին հարցնել նրան։
Փիլիպպոսը, առաջ վազելով, լսեց, որ Եսայի մարգարեությունից էր ընթերցում, և հարցրեց. «Հասկանո՞ւմ ես արդյոք այն, ինչ ընթերցում ես»։
Եվ երբ վաղը քո որդին քեզ հարցնի ու ասի՝ “Այդ ի՞նչ պատվիրաններ, օրենքներ ու կանոններ են, որ Տերը՝ մեր Աստվածը, պատվիրել է մեզ”,
որպեսզի դրանք ձեզ համար միշտ նշան լինեն։ Երբ վաղը քո որդին քեզ հարցնի և ասի. “Ի՞նչ են նշանակում այս քարերը ձեզ համար”,