Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




ԵԶԵԿԻԵԼ 17:3 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

3 և ասա՛. “Ամենակալ Տերն այսպես է ասում. մի մեծ արծիվ՝ մեծաթև, երկայնատարած, խոշոր մագիլներով, մտադրվեց Լիբանան մտնել, մայրիների ամենաընտիրից վերցրեց,

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

3 Ասա՛. “Այսպես է ասում Տեր Աստված. "Մի մեծ արծիվ՝ երկու մեծ թևերով, երկար փետուրներով, լի գույնզգույն, բարակ փետուրներով, եկավ Լիբանան և վերցրեց եղևնու կատարը,

Տես գլուխը Պատճենել




ԵԶԵԿԻԵԼ 17:3
20 Խաչաձեւ Հղումներ  

Տերն ինձ ցույց տվեց թզի երկու կողով, որոնք դրված էին Տիրոջ տաճարի առաջ այն բանից հետո, երբ բաբելացիների արքա Նաբուքոդոնոսորը Երուսաղեմից գերեց Հուդայի արքա Հովակիմի որդի Հեքոնիային, Հուդայի իշխաններին, արհեստավորներին, դարբիններին ու մեծամեծներին և նրանց տարավ Բաբելոն։


Ահա նա ելնելու է որպես ամպ. նրա կառքերը նման են մրրիկի, նրա երիվարներն ավելի արագընթաց են, քան արծիվները։ Վա՜յ մեզ, որ թշվառացանք։


Այսպես է ասում Տերը. «Ահա արծվի նման թշնամին առաջ պիտի սլանա և իր թևերը տարածի Մովաբի վրա։


Այդ բանը քո գլխին բերեց քո նախատինքը, քո սրտի լրբությունը քեզ ստիպեց ժայռերի մեջ ծակամուտ լինել և խլեց քո բարձրացած բլրի զորությունը, որովհետև եթե արծվի պես բարձրացնես քո բույնը, այնտեղից էլ կիջեցնեմ քեզ,- ասում է Տերը։


Լեռների վրա մեզ հալածողները թեթևաշարժ են. նրանք, ինչպես երկնային արծիվներ, ճախրեցին բարձր լեռների վրա և անապատում դարան մտած՝ պաշարեցին մեզ։


մի մատաղատունկ պոկեց, քանանացիների երկիրը տարավ և այն պարսպապատ քաղաքում տնկեց։


Ապա երևաց մի ուրիշ մեծ արծիվ՝ մեծաթև ու բազմամագիլ։ Եվ ահա այս որթատունկը սրան փաթաթվեց, արմատները սրա կողմը ձգվեցին, ճյուղերն էլ՝ սրա տակ, որպեսզի ջրի նրան այն մարգերից, որտեղ տնկվել էր։


Ահա Ասուրը՝ իբրև մի նոճի Լիբանանում՝ գեղեցիկ ճյուղերով, թավ ոստերով ու մեծությամբ բարձր. ամպերի մեջ էր նրա կատարը։


«Կիջնի նրանց մեջտեղում՝ իբրև երկիր, և ինչպես արծիվ՝ Տիրոջ տան վրա, քանի որ դրժեցին իմ ուխտը և իմ օրենքի դեմ ամբարշտություն գործեցին։


Նրանց ձիերն ավելի արագ կվազեն, քան ընձառյուծները, ավելի կատաղի, քան արաբացիների գայլերը. նրանց զինյալները կասպատակեն, կդիմեն հեռուներից և կսլանան, ինչպես արծիվները ցանկությամբ՝ կերակուրի վրա։


Որտեղ դիակն է, արծիվներն այնտեղ են հավաքվում»։


Նրա համբավը տարածվեց ողջ Ասորիքով մեկ, և նրա մոտ բերեցին զանազան ցավերով ու տանջանքներով տառապող ամեն մի հիվանդի, դիվահարի, լուսնոտի, անդամալույծի, և Հիսուսը բժշկեց նրանց։


Քո դեմ կհանի մի ազգ, հեռու վայրերից՝ երկրի ծագերից, նման խոյացող արծվի, ազգ, որի լեզուն չես հասկանա։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ