Աչքերդ բարձրացրո՛ւ և շո՛ւրջդ նայիր ու տե՛ս մոտդ հավաքված քո բոլոր մանուկներին. քանի որ որդիներդ եկան հասան հեռուներից և իրենց ուսերին առած՝ բերում են քո դուստրերին։
ԵԶԵԿԻԵԼ 16:61 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Հիշելու եմ նաև քո ընթացքը. անարգվելու ես, երբ քո ավագ ու կրտսեր քույրերիդ միտքդ բերես։ Նրանց քեզ որպես փորձություն եմ տալու և ոչ թե որպես դաշնակից։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Ու պիտի հիշես քո ճանապարհները և ամաչես, երբ մեծ քույրերիդ և փոքրերին ընդունես, ես նրանց քեզ պիտի տամ իբրև դուստրեր, թեև ոչ քեզ հետ ունեցած ուխտովս։ |
Աչքերդ բարձրացրո՛ւ և շո՛ւրջդ նայիր ու տե՛ս մոտդ հավաքված քո բոլոր մանուկներին. քանի որ որդիներդ եկան հասան հեռուներից և իրենց ուսերին առած՝ բերում են քո դուստրերին։
որպեսզի հիշես ու ամաչես և քո անարգանքների պատճառով այլևս չհամարձակվես բերանդ բաց անել, երբ քեզ քավություն տամ այն բոլոր գործերիդ համար, որ կատարել ես”»,- ասում է Ամենակալ Տերը։
Եվ այնտեղ հիշելու եք ձեր բռնած ճանապարհն ու ընթացքը, որոնցով պղծվեցիք։ Ձեր երեսներն եք ծեծելու ձեր գործած բոլոր անիրավությունների համար։
Ուստի ասա՛ Իսրայելի տանը. Տերը՝ Աստված, այսպես է ասում. “Ո՛վ տունդ Իսրայելի, ձեզ համար չէ, որ բան անում եմ, այլ հանուն իմ սուրբ անվան, որ պղծեցիք այն ազգերի մեջ, ուր մտաք։
Դու էլ, մարդո՛ւ որդի, Իսրայելի տանը ցո՛ւյց տուր այդ տաճարը, ու թող հետ կանգնեն իրենց մեղքերից։ Ցո՛ւյց տուր դրա պատկերը, ձևն ու հորինվածքը։
Թող ինձ չմերձենան նրանք, ինձ համար քահանա չլինեն ու չդիպչեն ո՛չ Իսրայելի զավակների սրբություններին, ո՛չ էլ իմ ամենասուրբ բոլոր սրբություններին։ Նրանք կրելու են իրենց անարգանքն իրենց արած մոլորության համար։
Եվ ազգերի մեջ, որտեղ էլ որ գերված լինեն նրանց մեջ, ձեր ազատվածներն ինձ հիշելու են, որ երդվեցի նրանց սրտի դեմ, որ շնացել ու ապստամբել են իմ դեմ, նրանց աչքերի դեմ, որ պոռնկացել են իրենց ընթացքով։ Նրանք ծեծելու են իրենց երեսներն այն չարիքների համար, որ արել են իրենց բոլոր կռատներում և իրենց ողջ կյանքի ընթացքում։
Ոչ թե դուք ընտրեցիք ինձ, այլ ես ընտրեցի ձեզ և կարգեցի ձեզ, որ դուք գնաք ու պտղաբեր լինեք, և ձեր պտուղը մնա, որպեսզի ինչ էլ որ իմ անունով Հորից խնդրեք, տա ձեզ։
Արդ, հարցնում եմ. «Մի՞թե հանցանք գործեցին, որ կործանվեն»։ Քա՛վ լիցի։ Բայց նրանց հանցանքով փրկություն եղավ հեթանոսներին, որպեսզի նրանց նախանձը գրգռի։
հեթանոսների մեջ Հիսուս Քրիստոսի սպասավորը լինելու՝ Աստծու Ավետարանը մատակարարելով, որպեսզի հեթանոսներն Աստծուն ընդունելի ընծա լինեն՝ սրբագործված Սուրբ Հոգով։
որպեսզի հեթանոսները ժառանգակից, նույն մարմնի անդամ և Քրիստոս Հիսուսով իրագործված խոստմանը հաղորդակից լինեն Ավետարանի միջոցով։
Արդ, նոր ուխտի մասին խոսելով՝ նա հին դարձրեց առաջինը. իսկ այն, ինչ հնանում է ու ծերանում, մոտ է անհետանալու։