Նրանց իրենց նախկին վիճակին կվերահաստատեմ՝ Սոդոմին ու նրա դուստրերին՝ իրենց նախկին վիճակին, Սամարիային ու նրա դուստրերին՝ իրենց նախկին վիճակին. քեզ էլ քո նախկին վիճակին կվերահաստատեմ նրանց մեջ,
ԵԶԵԿԻԵԼ 16:55 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Քո քույրը՝ Սոդոմը, ու նրա դուստրերը, վերստին հաստատվելու են այն վիճակի մեջ, որպիսին էին ի սկզբանե. Սամարիան ու նրա դուստրերն էլ վերստին հաստատվելու են այն վիճակի մեջ, որպիսին էին ի սկզբանե. դու և քո դուստրերն էլ հաստատվելու եք նույն վիճակի մեջ, որպիսին էիք ի սկզբանե։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Ապա քո քույրերը՝ Սոդոմն ու իր դուստրերը և Սամարիան ու իր դուստրերը, պիտի վերադառնան իրենց առաջվա վիճակին, դու և քո դուստրերը պիտի վերադառնաք ձեր առաջվա վիճակին։ |
Նրանց իրենց նախկին վիճակին կվերահաստատեմ՝ Սոդոմին ու նրա դուստրերին՝ իրենց նախկին վիճակին, Սամարիային ու նրա դուստրերին՝ իրենց նախկին վիճակին. քեզ էլ քո նախկին վիճակին կվերահաստատեմ նրանց մեջ,
որպեսզի տանջանքներդ ստանաս և անարգվես այն ամենի համար, ինչ կատարել ես՝ ինձ բարկացնելու համար։
Բազմացնելու եմ ձեր մեջ մարդ ու անասուն. բազմանալու և աճելու են նրանք։ Ձեզ էլ բնակեցնելու եմ, ինչպես սկզբնական ժամանակներում. բարիք եմ անելու ձեզ, ինչպես նախկինում, ու կիմանաք, որ ես եմ Տերը։
Հուդայի և Երուսաղեմի զոհաբերությունը հաճելի կլինի Տիրոջը հին օրերի նման և նախկին տարիների պես։