Առցանց Աստվածաշունչ

Գովազդներ


Ամբողջ Աստվածաշունչը Հին Կտակարան Նոր Կտակարան




ԵԶԵԿԻԵԼ 13:7 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

Չէ՞ որ սուտ տեսիլքներ էիք տեսնում, սնոտի գուշակություններ էիք անում, երբ ասում էիք, թե այսպես է ասել Տերը։ Բայց ես՝ Տերս չէի ասել։

Տես գլուխը

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

Մի՞թե ունայն տեսիլք չտեսաք և սուտ գուշակություն չխոսեցիք, երբ ասացիք. “Տերն է ասում”, երբ ես չէի խոսել»։

Տես գլուխը



ԵԶԵԿԻԵԼ 13:7
7 Խաչաձեւ Հղումներ  

Ապա իմացա, որ նա Աստծուց չէր ուղարկված, և նրա մարգարությունն իմ դեմ էր։


Նրանք մարգարեներին ասում էին. «Մի՛ ահազանգեք, այլ խոսե՛ք մեզ հետ ու մեզ պատմե՛ք մեկ այլ մոլորության մասին.


սուտ տեսիլքներ էին տեսնում, սնոտի գուշակություն անում ու ասում էին՝ “Այսպես է ասում Տերը”։ Բայց ես՝ Տերս չէի ուղարկել նրանց։ Եվ սկսեցին խոսքեր տարածել։


Նրա մարգարեները, ովքեր նրանց կոծկում էին, ընկնելու են, նրանք, որ սին տեսիլքներ էին տեսնում, նրանց համար սուտ գուշակություններ էին անում և ասում էին. “Ամենակալ Տերն այսպես է ասում”, մինչդեռ Տերը նման բան չէր ասել։


Քանի որ վհուկները նեղություններ բարբառեցին, և կախարդները սուտ տեսիլքներ ու սուտ երազներ էին խոսում և իզուր մխիթարում, դրա համար ցամաքեցին հոտերի նման ու չարիքներ կրեցին, որովհետև բժշկություն չկար»։