Առցանց Աստվածաշունչ

Գովազդներ


Ամբողջ Աստվածաշունչը Հին Կտակարան Նոր Կտակարան




ԵԶԵԿԻԵԼ 13:14 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

Գետնին եմ հավասարեցնելու այն պատը, որ ծեփում էիք, և այն կործանվելու է։ Հողին եմ հավասարեցնելու այն, ու նրա հիմքերը երևալու են։ Ընկնելու և վերջ է գտնելու անպատվությամբ։ Ու կիմանաք, որ ես եմ Տերը։

Տես գլուխը

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

Եվ պիտի քանդեմ այն պատը, որ ծեփեցիք, և գետնով պիտի տամ այն, որ նրա հիմքը բացվի, երբ տապալվի, և դուք նրա մեջ պիտի կործանվեք և պիտի իմանաք, որ ես եմ Տերը։

Տես գլուխը



ԵԶԵԿԻԵԼ 13:14
18 Խաչաձեւ Հղումներ  

Մարդն իր ընկերոջ հետ նանրությամբ խոսեց, Նենգ շրթունքներով շողոքորթություններ խոսեց։


սպանելու ժամանակը և բժշկելու ժամանակը, քանդելու ժամանակը և շինելու ժամանակը,


Հույսով պիտի հաստատեմ իմ իրավունքը և կշեռքով՝ իմ ողորմությունը, և նրանք, որ իրենց հույսն իզուր դրել են ստության վրա՝ ասելով՝ “Մեզ չի հասնի մրրիկը,


այդ պատճառով էլ ձեր մեղքերը ձեզ համար պիտի դառնան այն անառիկ քաղաքի՝ իսկույն խորտակված պարսպի պես, որը գրավված է, և որին հանկարծակի կործանում է հասել։


Դրա համար Տերն այսպես է ասում մարգարեների մասին. «Նրանք մարգարեություն են անում իմ անունով, բայց ես չեմ ուղարկել նրանց, ոչ էլ պատվիրել եմ նրանց, որ ասեն. “Սուր ու սով չպիտի լինի այս երկրում”։ Մահվան քայքայիչ հիվանդությամբ և սրով ու սովով պիտի ոչնչանան այդ մարգարեները,


Դրա համար էլ Զորությունների Տերն այսպես է ասում մարգարեների մասին. «Ահավասիկ ես դրանց ցավեր եմ տալու իբրև կերակուր, դրանց խմեցնելու եմ լեղի ջուր, որովհետև պղծությունը ողջ երկրում տարածվեց Երուսաղեմի մարգարեներից»։


Խայտառակ եղան, որովհետև ձախողվեցին, բայց ամոթի զգացում ունեցողների պես չպատկառեցին և իրենց կրած անարգանքի մասին չմտածեցին, դրա համար իրենց կործանումն են գտնելու, և երբ իրենց այցելելու լինեմ՝ բնաջնջվելու են»,- ասում է Տերը։


Պիտի ամաչե՞ն, որ պղծություն գործեցին։ Սակայն այդպես էլ ամոթ ու ամաչել չիմացան և մտքներում պատկառանք չզգացին, դրա համար երբ իրենց այցելելու լինեմ, ընկածների հետ պիտի ընկնեն և ուժասպառ լինեն,- ասում է Տերը։


Եվ զայրույթս եմ իրագործելու թե՛ պատի, թե՛ այն ծեփողների վրա։ Եվ այն կործանվելու է։ Եվ ձեզ ասելու եմ, որ պատն այլևս չկա, ոչ էլ այն ծեփողները՝


Պատառոտելու եմ ձեր գլխաշորերը, իմ ժողովրդին ազատելու եմ ձեր ձեռքից, ու նրանք այլևս ձեր ձեռքում չեն լինելու որպես որսի ավար։ Եվ կիմանաք, որ ես եմ Տերը։


ուստի այլևս սուտ տեսիլքներ չպիտի տեսնեք և հաճոյական գուշակություններ չպիտի անեք։ Իմ ժողովրդին փրկելու եմ ձեր ձեռքից, ու կիմանաք, որ ես եմ Տերը”»։


ես իմ ձեռքը երկարելու եմ ձեր և ձեր մարգարեների դեմ, ովքեր սուտ տեսիլքներ էին տեսնում ու սնոտի բաներ խոսում։ Իմ ժողովրդի ուսուցմանը մասնակից չպիտի լինեն, Իսրայելի տան գրքերում չպիտի հիշվեն, ոչ էլ Իսրայելի երկիրը պիտի մտնեն։ Եվ կիմանան, որ ես եմ Ամենակալ Տերը։


Երեսս այդ մարդու դեմ եմ դարձնելու, նրան որպես կործանման օրինակ եմ դնելու և իմ ժողովրդի միջից վերացնելու եմ, ու կիմանաք, որ ես եմ Տերը։


Սամարիան կդարձնեմ որպես հյուղակ ագարակի մրգապահների համար և որպես տնկի այգու համար, խորխորատի մեջ կկործանեմ նրա քարերը և նրա հիմքերը կմերկացնեմ։


Ելար քո ժողովրդի փրկության համար՝ քո օծյալներին փրկելու, մահ բերեցիր անօրենների գլխին. իսպառ սաստկացրիր կապանքները մինչև պարանոցները։ (Դադար)


Իսկ ով իմ խոսքերը լսում է և չի կատարում, նման է այն մարդուն, որ հողի վրա առանց հիմքի տուն է շինում. գետը զարկեց, այն իսկույն փուլ եկավ, և այդ տան կործանումը մեծ եղավ»։