Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




ԵԶԵԿԻԵԼ 13:15 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

15 Եվ զայրույթս եմ իրագործելու թե՛ պատի, թե՛ այն ծեփողների վրա։ Եվ այն կործանվելու է։ Եվ ձեզ ասելու եմ, որ պատն այլևս չկա, ոչ էլ այն ծեփողները՝

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

15 Իմ զայրույթը պիտի սպառեմ այդ պատի վրա և այն ծեփողների վրա ու պիտի ասեմ ձեզ. "Չկա պատը, և չկան այն ծեփողները՝

Տես գլուխը Պատճենել




ԵԶԵԿԻԵԼ 13:15
8 Խաչաձեւ Հղումներ  

Իսկ մենք աղոթքի կանգնեցինք Տիրոջ՝ մեր Աստծու առաջ և թշնամիների ահից գիշեր-ցերեկ մեզ վրա պահակներ կարգեցինք։


Բայց դուք բոլորդ անարդար բժիշկներ եք և ողջացնում եք չարիքներ միայն։


Այնպես պիտի քո սրբարանում երևամ՝ Տեսնելու քո զորությունն ու փառքը,


Երբ այլևս չէին կարողանում թաքցնել, նրա մայրն առավ եղեգյա մի զամբյուղ, ծեփեց այն կպրաձյութով, մանկանը դրեց դրա մեջ և գետափին՝ ծանծաղուտ մի տեղում, թողեց։


այդ պատճառով էլ ձեր մեղքերը ձեզ համար պիտի դառնան այն անառիկ քաղաքի՝ իսկույն խորտակված պարսպի պես, որը գրավված է, և որին հանկարծակի կործանում է հասել։


Դրա համար Տերն այսպես է ասում մարգարեների մասին. «Նրանք մարգարեություն են անում իմ անունով, բայց ես չեմ ուղարկել նրանց, ոչ էլ պատվիրել եմ նրանց, որ ասեն. “Սուր ու սով չպիտի լինի այս երկրում”։ Մահվան քայքայիչ հիվանդությամբ և սրով ու սովով պիտի ոչնչանան այդ մարգարեները,


Գետնին եմ հավասարեցնելու այն պատը, որ ծեփում էիք, և այն կործանվելու է։ Հողին եմ հավասարեցնելու այն, ու նրա հիմքերը երևալու են։ Ընկնելու և վերջ է գտնելու անպատվությամբ։ Ու կիմանաք, որ ես եմ Տերը։


Իսրայելի մարգարեները, որոնք մարգարեանում էին Երուսաղեմի վրա և նրա համար խաղաղություն էին գուշակում, բայց խաղաղություն չկար”»,- ասում է Ամենակալ Տերը։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ