ԵԶԵԿԻԵԼ 11:2 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Տերն ինձ ասաց. «Մարդո՛ւ որդի, սրանք են այն մարդիկ, ովքեր սնոտի բաներ են մտածում և այդ քաղաքում չար խրատներ տալիս Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Եվ ինձ ասաց. «Մարդո՛ւ որդի, սրանք են անօրենություն նյութող մարդիկ, որ չար խորհուրդ են տալիս այս քաղաքում։ |
Անզգամն ասաց իր սրտում. «Աստված չկա»։ Ապականվեցին և պղծվեցին իրենց անօրենությունների մեջ. Բարություն անող ոչ ոք չմնաց։
Այսպես է ասում Տերը. «Վա՜յ ձեզ, ապստա՛մբ որդիներ, քանի որ խորհուրդ եք անում, բայց ոչ իմ կամքով, դաշինք եք կռում, բայց ոչ իմ Հոգով, մեղքերի վրա մեղքեր եք բարդում։
Չկա մեկը, որ արդարություն խոսի, և բացակայում է ճշմարիտ դատաստանը. հույս են դրել սնոտի բաների վրա և ունայնություն են խոսում, ցավեր են հղանում և անօրենություն ծնում։
Իսկ նրանք ասացին. «Եկե՛ք մի բան մտածենք Երեմիայի դեմ, քանզի օրենքը չի կորչի քահանայից, խորհուրդը՝ իմաստուններից և խոսքը՝ մարգարեից։ Եկե՛ք նրան լեզվով ջախջախենք և նրա բոլոր խոսքերին ականջ չդնենք»։
գնամ հարուստների մոտ և նրանց հետ խոսեմ. գուցե նրանք գիտենան Տիրոջ ճանապարհն ու Աստծու օրենքները»։ Բայց ահավասիկ նրանք էլ առհասարակ խորտակեցին լուծն ու խզեցին կապերը։
Վայը վայի վրա է լինելու, գույժը՝ գույժի։ Մարգարեներից տեսիլքներ են խնդրելու, քահանայից՝ դյուրացնող օրենքներ, ծերերից՝ խորհուրդներ, բայց չեն գտնելու։