Երեսուներորդ տարում՝ չորրորդ ամսին, ամսվա հինգերորդ օրը, երբ ես Քոբար գետի ափին գերեվարվածների մեջ էի, երկինքը բացվեց, և ես տեսա Աստծուց տրված մի տեսիլք։
ԵԶԵԿԻԵԼ 10:22 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Սրանք այն դեմքերն էին, որոնց ես տեսել էի Իսրայելի Աստծու փառքի ներքո՝ Քոբար գետի ափին, նույն տեսքը և նույն քերովբեները. յուրաքանչյուրն իր դեմքի ուղղությամբ էր ընթանում։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Եվ նրանց երեսները նման էին այն երեսներին, որ տեսել էի Քեբար գետի մոտ. նրանց կերպարանքը և իրենք. ամեն մեկն ուղիղ դեպի առաջ էր գնում։ |
Երեսուներորդ տարում՝ չորրորդ ամսին, ամսվա հինգերորդ օրը, երբ ես Քոբար գետի ափին գերեվարվածների մեջ էի, երկինքը բացվեց, և ես տեսա Աստծուց տրված մի տեսիլք։
Նրանց չորսի երեսներն էլ աջից մարդու ու առյուծի կերպարանք ունեին, իսկ ձախից՝ եզան ու արծվի կերպարանք։ Այս էր նրանց կերպարանքը։
Եվ յուրաքանչյուրն իր դեմքի ուղղությամբ էր գնում. դեպի ո՛ր կողմը հողմն էր փչում, նրանք այն կողմն էլ գնում էին և գնալիս հետ չէին դառնում։
Եվ երբ քերովբեները գնում էին, իրենց չորս կողմերն էին գնում ու հետ չէին դառնում, որովհետև ո՛ր կողմը նայում էր առջևի գնացողը, նրա հետևից էլ ընթանում էին, և գնալիս հետ չէին դառնում։
Ամեն մեկը չորսական դեմք ուներ, ամեն մեկը՝ ութական թև, թևերի տակ էլ՝ մարդու ձեռքերի նման ձեռքեր, երեսներն էլ՝ նման մարդու երեսի։
Հոգին բարձրացրեց ինձ ու բերեց Տիրոջ տան դռան դիմաց, որ նայում էր դեպի արևելք։ Եվ ահա գավթի դռան առաջ մոտ քսանհինգ մարդ կար։ Նրանց մեջ տեսա Հազերի որդի Հեզոնիային և Բանիայի որդի Փաղտիային՝ ժողովրդի առաջնորդներին։
Եվ տեսիլքը, որ ես էի տեսնում, նման էր այն տեսիլքին, որ ես տեսա, երբ քաղաքն օծելու էի մտնում։ Իմ տեսած կառքի տեսիլքը նման էր այն տեսիլքին, որ ես տեսա Քոբար գետի մոտ։ Երեսս ի վայր ընկա։
Եփրեմի համար։ Այլևս ի՞նչ գործ ունի նա կուռքերի հետ. ե՛ս խոնարհեցրի նրան, ես էլ կզորացնեմ նրան. ես պտղառատ այգի եմ. ինձնից պտուղ գտնվեց քեզ վրա»։