Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ԵԶԵԿԻԵԼ 43:3 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

3 Եվ տեսիլքը, որ ես էի տեսնում, նման էր այն տեսիլքին, որ ես տեսա, երբ քաղաքն օծելու էի մտնում։ Իմ տեսած կառքի տեսիլքը նման էր այն տեսիլքին, որ ես տեսա Քոբար գետի մոտ։ Երեսս ի վայր ընկա։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

3 Տեսիլքը նման էր այն տեսիլքին, որ տեսել էի, երբ եկել էր քաղաքն ավերելու, և նման այն տեսիլքին, որ տեսել էի Քեբար գետի մոտ։ Եվ ես երեսի վրա վայր ընկա։

Տես գլուխը Պատճենել




ԵԶԵԿԻԵԼ 43:3
13 Խաչաձեւ Հղումներ  

Մյուսներին էլ ինձ լսելի ձևով ասաց. «Նրա հետևից քաղա՛ք գնացեք և կոտորե՛ք։ Ձեր աչքը թող չխնայի.


Ականջիս բարձրաձայն աղաղակեց ու ասաց. «Այդ քաղաքից վրեժխնդիր լինելու ժամը մոտեցել է»։ Ամեն մարդ սպանության գործիք ուներ ձեռքին։


«Մարդո՛ւ որդի, ողբա՛ Եգիպտոսի զորության վրա։ Ազգերը նրա մեռյալ դուստրերին կիջեցնեն երկրի խորքը՝ նրանց մոտ, ովքեր վայելչության ջրերից խորխորատ են իջել։


Վեր կացա ելա այն դաշտը։ Եվ ահա այնտեղ էր իջել Տիրոջ փառքը, ինչպես այն տեսիլքն ու փառքը, որ տեսել էի Քոբար գետի ափին, ու երեսս ի վայր ընկա։


Ահա քեզ այսօր կարգեցի ազգերի ու թագավորությունների վրա, որպեսզի դրանք քանդես ու խորտակես, կործանես ու ավերես, վերակառուցես ու հիմնես»։


Եվ Իսրայելի Աստծու փառքը քերովբեներից վեր՝ դեպի տաճարի բացօթյա տարածքը բարձրացավ։ Կանչեց այն մարդուն, որ մինչև ոտնաթաթերը հասնող զգեստ էր հագել և մեջքին գոտի ուներ։


Այնտեղ էր նաև Իսրայելի Աստծու փառքը, ինչպես այն տեսիլքի մեջ, որ տեսել էի դաշտում։


Նա ինձ տարավ մի դռնով, որ դեպի հյուսիս՝ տաճարի դիմաց էր նայում։ Տեսնում էի. ահա Տիրոջ տունը լի էր Տիրոջ փառքով։ Երեսս ի վայր ընկա ու խոնարհություն արեցի։


Արդ, աչքս չի խնայելու, և ոչ էլ ողորմելու եմ, այլ ըստ իրենց բռնած ճանապարհի էլ իրենց գլխին եմ բերելու»։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ