Ադամին հանեց և բնակեցրեց բարօրության դրախտի դիմաց, իսկ քերովբեներին ու շուրջանակի պտտվող բոցեղեն սրին հրամայեց հսկել դեպի կենաց ծառը տանող ճանապարհները։
ԵԶԵԿԻԵԼ 10:18 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Տիրոջ փառքը տաճարի նախագավթից դուրս ելավ ու քերովբեների վրա նստեց։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Եվ Տիրոջ փառքը դուրս եկավ տան շեմի վրայից և կանգնեց քերովբեների վրա։ |
Ադամին հանեց և բնակեցրեց բարօրության դրախտի դիմաց, իսկ քերովբեներին ու շուրջանակի պտտվող բոցեղեն սրին հրամայեց հսկել դեպի կենաց ծառը տանող ճանապարհները։
Մինչ նրանք քայլում էին, մի հրեղեն կառք ու հրեղեն երիվարներ երևացին, նրանց միմյանցից բաժանեցին, և Եղիան պտտահողմի մեջ դեպի երկինք վերացավ։
Տիրոջից երկյուղը սուրբ է Եվ մնում է հավիտյան։ Տիրոջ դատաստանները ճշմարիտ են, Միևնույն ժամանակ՝ արդար։
Պիտի խրատվես, Երուսաղե՛մ։ Թող այնպես չլինի, որ ես բաժանվեմ քեզնից, չլինի, որ քեզ դարձնեմ մի անապատ երկիր, որտեղ ոչ ոք երբեք չի բնակվել»։
անկյուններն ու կամարները, առաստաղները երեք կողմերից վանդակապատ լուսամուտներ ու լուսանցույցներ ունեին՝ նայելու համար։ Թե՛ տաճարը և թե՛ առհասարակ նրա առաստաղները, հատակից մինչև լուսամուտները, տախտակապատ էին։ Լուսամուտները երեքտակ էին՝ նայելու համար,
Եվ ահա Իսրայելի Աստծու փառքը գալիս էր արևելքի ճանապարհով. բանակի ձայնը գալիս էր բազմության ձայնի արձագանքի պես։ Գետինը չորս կողմից լուսավորվեց փառքի լույսով։
Եվ ինձ ասաց. «Մարդո՛ւ որդի, տեսնո՞ւմ ես, թե ի՛նչ մեծ անօրենություններ է գործում այստեղ Իսրայելի տունը, որպեսզի հեռանամ իմ սրբավայրից։ Դեռևս սրանցից է՛լ ավելի մեծ անօրենություններ կտեսնես»։
Թեպետև կմեծացնեն իրենց երեխաներին, անզավակ կմնան մարդկանցից, քանի որ վա՜յ նրանց. իմ մարմինը նրանցից է։
Առավոտյան նրա տերը վեր կացավ, բացեց տան դուռը, դուրս եկավ, որ գնա իր ճանապարհը և տեսավ, որ իր հարճն ընկած էր դռան մոտ՝ ձեռքերը շեմի վրա։