Դավիթն ապրեց ամրոցում, և այն կոչվեց Դավթի քաղաք։ Նա շուրջանակի՝ ծայրից ծայր քաղաք շինեց և իր համար էլ՝ տուն։
ԴԱՏԱՎՈՐՆԵՐ 9:6 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Սյուքեմի բոլոր մարդիկ և Մաաղոնի ամբողջ տունը հավաքվեցին, գնացին ու թագավոր կարգեցին Աբիմելեքին Կռվի կաղնու մոտ, որ Սյուքեմում է։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Եվ Սյուքեմի բոլոր բնակիչներն ու Մելոնի ամբողջ տունը հավաքվեցին մեկտեղ և գնացին Աբիմելեքին թագավոր դարձրին արձանի կաղնու մոտ, որը Սյուքեմում է։ |
Դավիթն ապրեց ամրոցում, և այն կոչվեց Դավթի քաղաք։ Նա շուրջանակի՝ ծայրից ծայր քաղաք շինեց և իր համար էլ՝ տուն։
Ռոբովամ արքան գնաց Սյուքեմ, որովհետև ողջ Իսրայելը եկել էր Սյուքեմ՝ նրան թագավոր հռչակելու։
Երբ ողջ Իսրայելը լսեց, որ Հերոբովամը վերադարձել է, մարդ ուղարկեցին, կանչեցին նրան ու թագավոր օծեցին Իսրայելի վրա։ Ոչ ոք չհարեց Դավթի տանը, բացի Հուդայի ու Բենիամինի ցեղերից։
Հերոբովամը Եփրեմի լեռան վրա կառուցեց Սյուքեմը և այնտեղ էր բնակվում։ Այնուհետև այնտեղից ելավ ու շինեց Փանուելը։
Հովասի մնացած գործերը և այն ամենը, ինչ նա արեց, նկարագրված են Հուդայի թագավորների ժամանակագրության մեջ։
Հեսուն դրանք գրեց Աստծու օրենքի գրքում, մի մեծ քար վերցրեց և այն կանգնեցրեց Տիրոջ առաջ Բևեկնի ծառի տակ։
Նա գնաց Եփրա՝ իր հոր տունը, և մի քարի վրա կոտորեց իր եղբայրներին՝ Հերոբոաղի որդիներին՝ յոթանասուն մարդ։ Ողջ մնաց միայն Հովաթամը՝ Հերոբոաղի կրտսեր որդին, որովհետև թաքնվել էր։
Երբ լուրը հասավ Հովաթամին, նա գնաց կանգնեց Գարիզին լեռան գլխին, ձայնը բարձրացրեց, լաց եղավ և ասաց նրանց. «Լսե՛ք ինձ, Սյուքեմի՛ մարդիկ, և Աստված ձեզ կլսի։