Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ՀԵՍՈՒ 24:26 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

26 Հեսուն դրանք գրեց Աստծու օրենքի գրքում, մի մեծ քար վերցրեց և այն կանգնեցրեց Տիրոջ առաջ Բևեկնի ծառի տակ։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

26 Հեսուն այդ խոսքերը գրեց Աստծու օրենքի գրքում. և մի մեծ քար առավ ու այն կանգնեցրեց Տիրոջ սրբարանի մոտ գտնվող բևեկնի ծառի տակ։

Տես գլուխը Պատճենել




ՀԵՍՈՒ 24:26
10 Խաչաձեւ Հղումներ  

Սյուքեմի բոլոր մարդիկ և Մաաղոնի ամբողջ տունը հավաքվեցին, գնացին ու թագավոր կարգեցին Աբիմելեքին Կռվի կաղնու մոտ, որ Սյուքեմում է։


Նրանք Հակոբին հանձնեցին իրենց մոտ եղած օտար աստվածներն ու իրենց ականջօղերը։ Հակոբը դրանք թաղեց Բևեկնի ծառի տակ՝ Սյուքեմում։ Դրանք մինչ օրս չեն գտնվել։


Մովսեսը գրի առավ Տիրոջ բոլոր պատգամները։ Մովսեսը, առավոտյան կանուխ վեր կենալով, զոհասեղան կառուցեց լեռան ստորոտին և տասներկու վեմ կանգնեցրեց՝ ըստ Իսրայելի տասներկու ցեղերի թվի։


Դեբովրան՝ Ռեբեկայի դայակը, մեռավ և թաղվեց Բեթելից ներքև՝ կաղնու տակ, որը Հակոբը կոչեց Սգո կաղնի [𝕸 Ալոն-Բախուտ]։


Եվ Հակոբը վերցրեց մի քար և կոթող կանգնեցրեց։


Սամուելը մի վեմ վերցրեց ու կանգնեցրեց Մասեփայի ու Սենի միջև և այն կոչեց Աբենեզեր, այսինքն՝ «օգնական վեմ»՝ ասելով. «Մինչև այստեղ Տերը օգնեց մեզ»։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ